Ամենօրյա արխիվներ: 28.04.2017

Կառավարությունում քննարկվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) խորհրդի հերթական նիստը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը ներկայացրել է 2016 թ. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցներով իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհային ծրագրի և Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող ծրագրի շրջանակում կատարված… Կարդալ ավելին »

Վարչապետն ընդունել է Չեխիայի առողջապահության նախարարության պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ փոխնախարարներ Ռադեկ Պոլիսարի և Թոմ Ֆիլիպի գլխավորությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման համար: Անդրադառնալով առողջապահության ոլորտում հայ-չեխական գործակցության հեռանկարներին՝ կառավարության ղեկավարը կարևորել է առողջապահական բիզնեսի և ներդրումային… Կարդալ ավելին »

Քննարկվել են հայ-լիբանանյան տնտեսական կապերի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի բիզնեսի պլանավորման հարցերով պետական նախարար Մայքլ Ֆարաոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Ֆարաոնի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի հայ-լիբանանյան խորը արմատներ ունեցող հարաբերություններին, բիզնես կապերի զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Նշելով, որ ներկայում ՀՀ-ում գործում է լիբանանյան կապիտալով 211 ընկերություն՝ Կարեն Կարապետյանը համոզմունք է… Կարդալ ավելին »

Վարչապետը և Արգենտինայի դեսպանը քննարկել են տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Վարչապետը նշել է, որ երկու երկրներն ունեն ամուր բարեկամական կապեր, ինչը պայմանավորված է նաև կենսունակ արգենտինահայ համայնքով, և Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցության օրակարգը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Կարեն Կարապետյանը կարևորել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ թեև Արգենտինան… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ՄԻՇԵԼ ՊԻԵՌ ՖԱՐԱՈՆԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում: Հայաստանի ու Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նշանակալի իրադարձությունը Նախագահ Սարգսյանը ևս մեկ լավ առիթ է համարել արժևորելու և բարձր գնահատելու երկու երկրների ժողովուրդների ավանդական ջերմ կապերն ու պետությունների միջև… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԿՎԱԴՈՐԻ ԴԵՍՊԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է լատինաամերիկյան երկրների, այդ թվում՝ Էկվադորի հետ խորացնելու հարաբերությունները և հույս է… Կարդալ ավելին »

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. մայիսին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները… Կարդալ ավելին »

Բաքուն մի խումբ իտալացի և սլովենացի երաժիշտների ընդգրկել է սև ցուցակում՝ ԼՂ այցելելու համար

ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիմքեթ Հաջիևը: Խոսքը, մասնավորապես, դաշնակահար և խմբավար Լուկա Ֆերինիի, սլովենացի կլարնետահար Յոժե Կոտարի, ջութակահար Չրտոմիր Շիշկովիչի մասին է, ովքեր ելույթ են ունեցել Շուշիում՝ ապրիլի 27-ին մեկնարկած «Արվեստը հանուն խաղաղության» նախագծի շրջանակներում:     Ազատություն  ռ/կ

Թուրքիայի զինուժը շարունակում է հրետակոծել Սիրիայում քրդերի դիրքերը

Թուրքիայի զինուժը ականանետներով կրակել է Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) և դրա ռազմական թևը համարվող «Ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) խմբավորման վերահսկած տարածքների ուղղությամբ: Այս մասին ապրիլի 28-ին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: Աղբյուրի համաձայն՝ կրակոցների արդյունքում սպանվել է YPG խմբավորման 3 մարտիկ: Թուրքական կողմի պնդմամբ՝ Թուրքիայի զինուժը կրակել է քրդերի դիրքերին, այն բանից հետո,… Կարդալ ավելին »

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Տավուշի ուղղությամբ

Ապրիլի 27-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հայ-ադրբեջանական սահմանի հերթական դիտարկումն է անցկացվել Հայաստանը Տավուշի մարզի Կայան բնակավայրի մերձակայքում: Դիտարկման ժամանակ կրակոցներ չեն արձանագրվել: Այս մասին ապրիլի 28-ին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան (Մոլդովա) և Մարտին Շուստերը: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության… Կարդալ ավելին »