Ամենօրյա արխիվներ: 26.04.2017

Վիրավորանքի, զրպարտության տեքստը հերքելու պարտավորեցնելու պահանջի մասին

Վիրավորանքի, զրպարտության տեքստը հերքելու պարտավորեցնելու պահանջի մասին Այսօրվա դատական նիստի ժամանակ դատարանը քննարկեց հայցի առարկան: Հայցվոր կողմի ներկայացուցիչը Հարություն Հարությունյանը ներկայացրեց: Պատասխանող կողմից ներկա են եղել Լիլիթ Հովակիմյանի փաստաբաններ՝ Մայիս Հովհաննիսյանը, Գայանե Ղուլյանը և Դավիթ Փերիխանյանի ներկայացուցիչ` Տիգրան Գալստյանը, որոնք որոշակի հարցեր տվեցին, հայցի առարկայի առթիվ, պարզաբանումներ մտցրեցին: Դատական նիստի վերջում քննարկվեց Արթուր Հայրապետյանի, որպես… Կարդալ ավելին »

Բացահայտվեց գրպանահատության հերթական դեպքը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1991 թ. ծնված Վարդան Վ.-ն և հայտնել, որ Եռաբլուրի կանգառում նկատել է, որ երկու տղամարդ երթուղայինում գողացել են մի կնոջ դրամապանակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1951 թ. ծնված Արևհատ Գ.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել… Կարդալ ավելին »

Փաքային.«Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրան-Ռուսաստան համադրված քայլերը դրական արդյունք են ունենալու»

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը բացառել է Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը: Նա համոզված է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Մոսկվա-Թեհրան համադրված քայլերը մեծ հավանականությամբ դրական արդյունքների կհանգեցնեն»: Թասնիմ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշելով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Երևանում ու Բաքվում է, Մոհսեն Փաքայինն ընդգծել է.«Իրողությունն այն է, որ առանց Հայաստանի ու Ադրբեջանի կամքի,… Կարդալ ավելին »

Թուրքական ԶՈւ-ի կողմից Իրաքում ավիահարվածները շարունակական բնույթ կկրեն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ի կողմից Իրաքում ավիահարվածները շարունակական բնույթ կկրեն, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը: Էրդողանը նշել է, որ Թուրքիան պարտավոր է ոչնչացնել Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում գտնվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման շուրջ 2 000 գրոհայիններին, այլապես նրանք կսկսեն վտանգ ներկայացնել Թուրքիայի անվտանգության համար: «Մենք ստիպված ենք… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԵՐԲԵՐՏ ԶԱԼԲԵՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Հերբերտ Զալբերին՝ ԵՄ խորհրդի կողմից նրա առաքելության երկարաձգման կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ևս կարևորում են ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Զալբերի աշխատանքը, որի հիմնական նպատակն է… Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել են ԱՎԶՀ-ի 2016 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման,… Կարդալ ավելին »