Ամենօրյա արխիվներ: 25.04.2017

Բահրեյնի դատարանը 36 ակտիվիստների զրկել է քաղաքացիությունից

36 բահրեյնցի ակտիվիստներին զրկելով քաղաքացիության իրավունքից, Ալե Խալիֆայի դատարանը նրանցից ոմանց դատապարտել է ցմահ, մյուսներին՝ 3-10 տարվա ազատազրկման: Մեհր լրատվական գործակալության հաղորդմամբ, Բահրեյնի աղբյուրները հայտարարել են.«Այդ ակտիվիստներից 3-ը դատապարտվել են ցմահ, իսկ մյուսները՝ 3-10 տարվա ազատազրկման»: Դատարանը նրանց մեղադրել է զենք կրելու և ահաբեկիչներին հովանավորելու մեջ: Բահրեյնի մարդու իրավունքների աղբյուրները Ալե Խալիֆայի արձակած դատավճիռները զավեշտական են համարել հայտնելով,… Կարդալ ավելին »

Եվրամիությունում հաստատել են հունիսի 15-ից ռոումինգի չեղարկումը

Անդամ երկրների տարածքում Եվրամիությունում ռոումինգի չեղարկման վերաբերյալ վերջնական որոշում են ընդունել։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կայքում, հաղորդում է Lenta-ն։ Ինչպես նշվում է հայտարարությունում՝ «Հունիսի 15-ից ԵՄ այլ երկրներ ճամփորդող բջջային հեռախոսների օգտատերերը կկարողանան զանգահարել, հաղորդագրություններ ուղարկել կամ համացանցից օգտվել առանց հավելյալ ծախսերի»։ Իսկ Իսլանդիայում, Լիխտեյնշտեյնում եւ Նորվեգիայում, որոնք Եվրամիության անդամներ չեն, անվճար ռոումինգի… Կարդալ ավելին »

Հռոմի պապը հայտարարել է, որ Եգիպտոս է մեկնում «որպես բարեկամ ու խաղաղության ավետաբեր»

Հռոնի պապ Ֆրանցիսկոսը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն է մեկնում որպես խաղաղության ավետաբեր։ Այս մասին ասվում է Վատիկանի ղեկավարի եգիպտացիներին ուղղած ուղերձում, որն այսօր տարածվել է Կահիրեում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։ «Ես Եգիպտոս եմ ժամանում որպես բարեկամ եւ խաղաղության ավետաբեր», -ասվում է քահանայապետի ուղերձում։ Իր ուղերձում Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ Կահիրե կյանալիք այցը «իսկապես ներդրում կդառնա կրոնների… Կարդալ ավելին »

ՌԴ.«Կոչ ենք անում վերջ տալ Եմենի դեմ ցանկացած շրջափակման»

ՌԴ ԱԳ նախարարությունը կոչ է արել վերջ տալ Ալե Սաուդի կողմից Եմենի դեմ գործադրվող շրջափակումներին: Ապրիլի 25-ին, Թասնիմ լրատվական գործակալության հաղորդմամբ, մի հաղորդագրություն տարածելով, ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի շրջափակման քայլը հակասում է միջազգային կանունադրությանը և դրան պետք է վերջ տրվի»: ՌԴ ԱԳ նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ ասված է.«ՌԴ-ն կոչ է անում անհապաղ քայլեր… Կարդալ ավելին »

Անկարան դժգոհ է Թրամփի ապրիլքսանչորսյան հայտարարությունից

Անկարան դժգոհ է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ Թրամփի հայտարարությունից։ «Մենք կարծում ենք, որ ապատեղեկատվությունը և կեղծ սահմանումները, որոնք առկա էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գրավոր ուղերձում կապված 1915 թվականի դեպքերի հետ, հանդիսանում է ԱՄՆ-ի հայկական շրջանակների կողմից քարոզչության միջոցով տարիների ընթացքում ստեղծված «կեղտոտ» տեղեկատվության արդյունք», — ասվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում: Թուրքիայի… Կարդալ ավելին »

Կառավարությունում քննարկվել են ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու ուղղված աշխատանքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տեղական արտադրության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Կառավարության ղեկավարին են ներկայացվել ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ կատարվող աշխատանքները, հնարավորություններն ու ծավալները: Նշվել է, որ այժմ առարկայական կազմվում են այն ապրանքների խմբերը, որոնց ուղղությամբ հնարավոր է կազմակերպել այդ գործընթացը: Առաջարկվել է ձևավորել համապատասխան հարթակ,… Կարդալ ավելին »

IDeA հիմնադրամը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանի զարգացման նոր նախաձեռնություններ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ներկայացուցիչներին՝ IDeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկայացվել են հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերը և նոր նախաձեռնությունները: Ռուբեն Վարդանյանը կարևորել է պետության կողմից երկրի զարգացման տեսլականի մշակումը, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցությունը զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում: Ռ. Վարդանյանի խոսքով՝ 2007… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանը և Համիդ Անսարին քննարկել են հայ-հնդկական տնտեսական համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Նախ կայացել է Կարեն Կարապետյանի և Համիդ Անսարիի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով: Ողջունելով Հնդկաստանի փոխնախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական համագործակցությանն ու զարգացմանը: «Մեր… Կարդալ ավելին »

Թրամփը կրկնեց Օբամայի «Մեծ եղեռն» եզրույթը

ԱՄՆ նախագահը Հայոց Ցեղասպանության 102-ամյակի կապակցությամբ ուղերձ հղեց: «Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու… Կարդալ ավելին »

Այսօր լրանում է «Հաց բերողի» մահվան 40-րդ օրը

Այսօր լրանում է ժողվարպետ, Արցախյան ազատամարտի մասնակից, 2016թ. հուլիսի 17-ին Էրեբունու ոստիկանական զորամասը գրաված «Սասնա Ծռերի» անդամներին սնունդ հասցրած Հաց բերող մականունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան քառասունքը։ Նախատեսվում է հավաք Շահումյանի գերեզմանատանը և հարակից «Սան Լազար» սգո սրահում: Քառասունքի արարողության քաղաքական միջոցառումներ նախատեսված չեն։ Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը, ով մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ,… Կարդալ ավելին »