Ամենօրյա արխիվներ: 22.04.2017

Աֆղանստանում 150 մարդ է զոհվել թալիբների հարձակման հետեւանքով

Թալիբան շարժման գրոհայինների հարձակման հետեւանքով առնվազն 150 աֆղան զինծառայող է զոհվել, տասնյակները վիրավորվել են, հաղորդում է Agence France-Presse-ը: Հարձակումը տեղի է ունեցել Բալհ նահանգում տեղակայված բազայի վրա: Ավելի վաղ ամերիկյան  ուժերի կենտրոնական հրամանատարության  մամուլի ծառայության ղեկավար Ջոն Թոմասը հայտարարել էր 50 զոհի մասին: Աֆղանստանի իշխանությունները դեռեւս զոհերի մասին պաշտոնական տեղեկատվություն չեն հրապարակել: Գորոհայինները  բազա են… Կարդալ ավելին »

Սիրիայում «սարին» տեսակի գազ է կիրառվել

Ըստ «Euronews» գործակալության հաղորդման՝ ՄԱԿ -ի միջազգային անկախ հետաքննող հանձնաժողովի նախագահ Պաոլո Սերջիո Պինհեիրոն հայտարարել է.«Ապրիլի չորսին Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխունի շրջանի վրա հարձակման ընթացքում, սարինի գազ է կիրառվել»: «Իդլիբում զոհերի մեծ մասի մահվան պատճառը եղել է քիմիական զենքերի կիրառումը».ավելացրել է Պաոլո Սերջիո Պինհեիրոն: Նա նաև զգուշացրել է Սիրիայում բախումների հետևանքով զոհերի թվի բարձրացման կապակցությամբ:… Կարդալ ավելին »

ՅՈՒՆԻՍԵՖ.«Եմենում պատերազմը վերածվել է հումանիտար աղետի»

Եմենում Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծել է.«Եմենում ընթացող պատերազմը և երեխաների ու զոհվածների ընտանիքների վրա դրա ազդեցությունները հումանիտար աղետ են ստեղծել այդ երկրում: 6 միլիոն 800 հազար մարդ հայտնվել է սովի վտանգի առաջ»․նշել է նա: Ինչպես հաղորդում է ՍԱԲԱ լրատվական գործակալությունը՝ Եմենում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մերիթքսել Ռելանյոն հայտարարել է.«Աշխարհի երկրները  չեն տեսնում Եմենի միլիոնավոր քաղաքացիների… Կարդալ ավելին »

Ջահանգիրի.«Իրանը և Վրաստանն ընդհանուր տեսակետ ունեն տարածաշրջանային հարցերի վերաբերյալ»

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը՝ այսօր Թեհրանում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Էսհաղ Ջահանգիրին նշել է.«Երկու երկրների միջև համագործակցության փաստաթղթերի ստորագրումը վկայում է երկկողմ հարաբերություններն ընդլայնելու վճռակամության մասին»: Անդրադառնալով Իրանի և Վրաստանի միջև տնտեսական, քաղաքական ու մշակութային համագործակցությունների ընդլայնմանը, Էսհաղ Ջահանգիրին հստակեցրել է.«Հյուսիս-հարավ միջանցքը և Իրանի, Հայաստանի, Վրաստանի կամ Իրանի,… Կարդալ ավելին »

Ռուսաստանում սպանվել է երկու ահաբեկիչ

Ռուսաստանի հակաահաբեկչական ազգային կոմիտեն տեղեկացրել է երկրի հարավում երկու ահաբեկիչների սպանվելու մասին: Sputnik գործակալության փոխանցմամբ՝ Ստավրոպոլ քաղաքում իրականացված օպերացիայի արդյունքում սպանվել են երկու ահաբեկիչներ, որոնցից մեկը եղել է ԻԼԻՊ-ի անդամ: Ահաբեկիչները նպատակ ունեին գործել խաղաղ բնակիչների և կրոնական դեմքերի դեմ: Ըստ աղբյուրի՝ քաղաքում կրակոցներ արձակելուց հետո ահաբեկիչները փորձել են փախչել, սակայն ռուս բանակայինները ոչնչացրել են նրանց մեքենան: Վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանի… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի ֆեդերալ դատարանը ռուսաստանցի պատգամավորի որդու դեմ վճիռ կայացրեց

ԱՄՆ-ի Սիաթելի ֆեդերալ դատարանը ռուսաստանցի մի պատգամավորի որդուն կիբերային հարձակման մեղադրանքով ազատազրկման դատապարտեց: ԱՄՆ-ի Սիաթելի ֆեդերալ դատարանն ուրբաթ օրը կրեդիտային քարտերի համարները գողանալու և ամերիկյան ընկերություններին 169 միլիոն դոլար վնաս պատճառելու մեղադրանքով 27 տարվա ազատազրկման դատապարտեց ռուս օրենսդրի որդի Ռոման Սելեզնևին: Սա ԱՄՆ-ում կիբերային հարձակման մեղադրանքով ամենաերկար ժամկետով ազատազրկումն է համարվում: Ռուսաստանի կառավարությունը մի հաղորդագրություն… Կարդալ ավելին »

Կանադայի վարչապետի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ

«Այսօր մենք հանդիսավորությամբ հավաքվում ենք ոգեկոչելու Հայ ժողովրդի զավակների ողբերգական կորուստը, որը տեղի է ունեցել ավելի քան մեկ դար առաջ», — ասված է Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի հայտարարությունում: — «Այսօր մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն կորցրեցին իրենց կյանքը և տառապեցին ցեղասպանության ժամանակ: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց և նրանց ժառանգներին, որոնցից շատերը… Կարդալ ավելին »

Հայոց ցեղասպանության ճանաչումը կօգնի նաեւ Թուրքիային. կոնգրեսական (տեսանյութ)

ԱՄՆ-ի կոնգրեսական Բրադ Շերմանը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով։ «Մենք պետք է ճանաչենք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ նաեւ թուրք ժողովրդին օգնելու համար։ Գերմանիան կարողացավ գիտակցել սեփական պատմությունը եւ Գերմանիան դարձավ հզոր, բարգավաճ եւ ժողովրդավարական մի պետություն, որտեղ կցանկանային բնակվել ամբողջ աշխարհի բազմաթիվ մարդիկ: Թուրքիան շարունակում է հերքել Հայոց ցեղասպանությունը, արդյունքում նրանք ծայրահեղականության, ավտորիտար եւ էրդողանիստական… Կարդալ ավելին »

Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Հարություն Մերդինյանը հաջող հանդես եկավ Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում: Այսօր մեր մարզիկը հանդես եկավ նժույգթափեր վարժության եզրափակիչում: Նա ընդհանուր հաշվարկով վաստակեց 14.883 միավոր եւ զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Դավիդ Բելյավսկին՝ 15.100 միավոր: Օղակներ վարժության եզրափակիչում մերոնցից հանդես եկավ երկու մարզիկ: Վահագն Դավթյանը 14.858 միավորով գրավեց 4-րդ տեղը,… Կարդալ ավելին »

Գյումրիում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել (տեսանյութ)

Արտակարգ պատահար Գյումրիում: Այսօր ժամը 17:30-ի սահմաններում Բուլվարային թաղամասում` «Արգո» խանութի մոտ, զինվորական համազգեստով տղամարդու անշնչացած մարմին է հայտնաբերվել: Դեպքի վերաբերյալ Գյումրու շտապբուժօգնության կայան կանչ է գրանցվել: Հասնելով դեպքի վայր՝ շտապբուժօգնության բժշկուհին արձանագրել է, որ զինծառայողն արդեն մահացած է: Ինչպես պարզվել է ավելի ուշ, մահացածը 1996 թ. ծնված Դմիտրի Սերգեի Յալպայևն է: Նախնական տեղեկություններով, նա… Կարդալ ավելին »