Ամենօրյա արխիվներ: 21.04.2017

Ոսկեպար-Բաղանիս ճանապարհին գնդակոծության է ենթարկվել բեռնատարը

Երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ: Գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի 130 ԼՕ 05 պետհամարանիշի բեռնատար ֆուռը: Գնադկոծությեւնից վնասվել է միայն (амотизацион) օդի բարձիկը: Մեքենայի վարորդ Անդրանիկ Աբրհամյանը չի տուժել: Բաղանիս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել. այս մասին հայտնում է Բաղանիսի… Կարդալ ավելին »

Ո՞վ է ասել, որ Հանրապետականի հաղթանակն ապահովված է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հանրապետական կուսակցությունն առանց ընտրակաշառք բաժանելու, վարչական ռեսուրսի կիրառման հաղթելու շանս չունի. «Բայց նույնիսկ վարչական ռեսուրսի գործադրման դեպքում յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնալ և կատարել իր ընտրությունը։ Մեր խնդիրն է քաղաքացիներին քաջալերել, որ նրանք գնան և կատարեն իրենց ընտրությունը»,- «Ա1+»,-ի հարցին ի պատասխան ասում է Երևանի քաղաքապետի ԵԼՔ դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Մեկնաբանություններ են հնչում, որ… Կարդալ ավելին »

Իրաքում Թուրքիայի դեսպանը ԱԳ նախարարություն է կանչվել

Ի նշան բողոքի Թուրքիայի նախագահի կողմից Իրաքի ներքին հարցերին միջամտությունների դեմ, Իրաքի ԱԳ նախարարություն է կանչվել այդ երկրում Թուրքիայի դեսպանը: Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության հաղորդմամբ, ապրիլի 21-ին, հակազդելով Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից Հաշդ Ալ-Շաաբիի ուժերի մասին վերջերս կատարած հայտարարությանը, Իրաքի ԱԳ նախարարը այդ երկրի արտաքին գերատեսչություն է կանչել Թուրքիայի դեսպանին և իր բողոքն է հայտնել Էրդողանի… Կարդալ ավելին »

Հայաստանում «Արազ» ազատ առևտրի գոտու ներկայացուցչությունն ակտիվ գործունեություն է ծավալել

Իրանի Իսլամական Հանրապետության «Արազ» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն՝ Մոհսեն Խադեմարաբբաղին ասել է.«Տնտեսական երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար Հայաստանում «Արազ» ազատ առևտրի գոտում ներկայացուցչության գրասենյակը ակտիվ գործունեություն է ծավալել: Այս տարածքի Հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդման համաձայն՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հետ հանդիպման ժամանակ, Մոհսեն Խադեմարաբբաղին ասել է.«Մենք ջանում ենք ներդրումային ընկերություններ ստեղծել տնտեսական… Կարդալ ավելին »

Լավրովը քննադատել է «Խան Շեյխուն»-ի քիմիական հարձակման շուրջ հետաքննության հետ հակառակությունը

Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող «Խան Շեյխուն»-ի տարածքում քիմիական զենքի օգտագործման հայտարարության շուրջ հետաքննություն իրականացնելու կապակցությամբ Ռուսաստանի և Իրանի կողմից Քիմիական սպառազինության արգելման կազմակերպությանը ներկայացված առաջարկի հետ հակառակությունը նպատակ ունի հանրության ուշադրությունը կենտրոնացնել Սիրիայում իշխանափոխության անհրաժեշտության գաղափարի վրա: Համաձայն Աստանայից «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման` Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը Չինաստանի ԱԳ… Կարդալ ավելին »

Ճապոնիայի վարչապետը չեղարկել է այցը Եվրոպայի մի շարք երկրներ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չեղարկել է ծրագրված այցը Դանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա և Շվեդիա՝ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է Sankei Shimbun թերթը։ Ինչպես նշվում է՝ սկզբում նախատեսվում էր, որ ապրիլի 27-28-ը Աբեն կայցելի Ռուսաստան, որից հետո կուղևորվի Մեծ Բրիտանիա, իսկ այնտեղից՝ Հյուսիսային Եվրոպայի երկրներ։ Սակայն, հաշվի առնելով Կորեական թերակղզում սրվող իրավիճակը,… Կարդալ ավելին »

WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի հերթական մասը

WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) պատկանող գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որը կրում Է Vault 7 անվանումը՝ տեղեկացնում է Reuters-ը: Կայքի աշխատակիցները հայտնում են, որ նոր հրապարակումը  ցուցումներ է բովանդակում ԿՀՎ-ի՝ որպես «Արտասվող հրեշտակ» ներկայացված գործիքի օգտատիրոջ համար: Այն նախատեսված է Samsung ընկերության «խելացի» հեռուստացույցներում ներդրված միկրոֆոնների օգնությամբ ձայնագրման, ձայնի հաղորդման… Կարդալ ավելին »

Վարչապետին զեկուցվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքի մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Կառավարության ղեկավարին զեկուցվել է «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի շրջանակում տարվող աշխատանքների, ներդրողների ներգրավման, ինչպես նաև ենթակառուցվածքների շինարարության վերաբերյալ: Նշվել է, որ կոմունիկացիաների շինաշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կոնկրետ պատասխանատուի… Կարդալ ավելին »

Քննարկվել են հայ-լեհական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկիին: Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ վարչապետը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ոլորտներում, հատկապես, տնտեսության բնագավառում: Կարեն Կարապետյանը ընդգծել է Հայաստանում լեհական ընկերությունների գործունեության հաջող օրինակներ և անհրաժեշտ համարել հայ-լեհական միջկառավարական… Կարդալ ավելին »

«Ճիշտ ուղու վրա եք, բայց խնդրում եմ տեմպերն արագացնել». Կարեն Կարապետյանը առողջապահության նախարարության աշխատակազմի հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, բարեփոխումների ընթացքն ու առաջիկա անելիքները: Կառավարության ղեկավարին ներկայացվել են առողջապահության ոլորտի ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության բարելավման ուղղությամբ արված աշխատանքները: Զեկուցվել է, որ ռազմավարական հարցերի շրջանակում իրականացվել է ոլորտի բյուջեի վերլուծություն, կատարվել են հաշվարկներ, թե ինչպիսին պետք է լինի իդեալական բյուջեն, և… Կարդալ ավելին »