2015-ի հուլիսից Թուրքիայում «շարքից հանվել է» PKK-ի 10.000 զինյալ. Թուրքիայի ՊՆ

By | 11.04.2017
Загрузка...

Ապրիլի 10-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ 2015-ի հուլիսից մինչև այժմ Թուրքիայի ուժայինները «շարքից հանել են» «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 10.091 զինյալի:  Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Պաշտպանության նախարարը հայտնել է, որ այդ զինյալներից սպանվել է 7071-ը: Եվս 1020 զինյալ վիրավորվել է և ձերբակալվել, իսկ 963 զինյալ ուղղակի ձերբակալվել է, 1037-ն էլ վայրը է դրել զենքը և հանձնվել:

Միևնույն ժամանակ Ֆիքրի Ըշըքը հայտնել է, որ PKK-ի դեմ գործողությունների ընթացքում Թուրքիայի ուժային կառույցներն էլ տվել են բազմաթիվ կորուստներ, սակայն նախարարը որևէ կոնկրետ տվյալ չի հաղորդել այս մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 6-ին, Ըշըքը հայտարարել է, որ քրդական կառույցի զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների 1,5 տարվա գործողությունների ընթացքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 9700 զինյալ:

Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Թուրքիայի այդ հատվածներում ռազմական գործողությունների հետևանքով մեծ նյութական վնասներ են առաջացել, հազարավոր կառույցներ ոչնչացել են: Գործողությունների հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանվել է մինչև 500 հազար մարդ:

 

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...