Ամենօրյա արխիվներ: 19.04.2017

Ռոբերտ Քոչարյանը վերջնականապես հույսը կտրել է. «Ժամանակ»

«Ժամանակ»  թերթը գրում է. «Թեև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին հետընտրական ակտիվ հանդիպումների մեջ է, միևնույն ժամանակ, ինչպես երևում է, նա վերջնականապես հույսը կտրել է քաղաքականություն վերադառնալու բոլոր փորձերից հետո: ԱԺ ընտրություններում նրա հավատարիմ մարդիկ ՕՐՕ դաշինքի հետ խայտառակ պարտություն կրեցին։ Նա մի քանի յուրային ունի «Ծառուկյան» դաշինքում, սակայն այդ մարդիկ փոքրամասնություն են… Կարդալ ավելին »

Ռուսաստան. Արևմուտքը չկարողացավ ապացուցել Սիրիայի դեմ ուղված իր մեղադրանքը

Ռուսաստանը հայտարարել է, որ «Խան Շեյխուն»-ում քիմիական հարձակումից երկու շաբաթ անց, արևմտյան երկրները չեն կարողացել Սիրիայի կառավարության դեմ իրենց մեղադրանքն ապացուցող որևէ փաստ ներկայացնել: Ավելի վաղ, զինված ընդդիմությունն ու ահաբեկիչներըհայտարարել էին, որ Սիրիայի բանակը քիմիական հարձակում է իրականացրել Իդլիբում գտնվող «Խան Յունես»-ի դեմ, որից հետո ԱՄՆ-ի բանակը ապրիլի 7-ին հրթիռակոծեց Հոմս նահանգում գտնվող Սիրիայի բանակի… Կարդալ ավելին »

Իրադրությունն առաջնագծում

Ապրիլի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 760 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ): Անցած գիշեր հակառակորդը շարունակել է շփման գծի տարբեր ուղղություններում… Կարդալ ավելին »

ինչքան անբարոյական է տալը, այնքան անբարոյական է վերցնելը. Արթուր Գևորգյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արթուր Գևորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե ԱԺ այս ընտրություններում խնդիրը ոչ թե ընտրակեղծարարների, այլ ժողովրդի մեջ էր: Խոսելով ընտրակաշառքի մասին՝ նա հայտարարել է. «Ինչքան անբարոյական է տալը, այնքան անբարոյական է վերցնելը»: Հիշեցմանը, թե ընտրակաշառք բաժանողը հենց իշխանությունն է եղել, Գևորգյանը նշել է.… Կարդալ ավելին »

Օսկանյանի որդուն շուտ չեն ազատի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարին քրեական գործ հարուցվեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի դեմ։ Նրա մորաքրոջ որդին՝ Նժդեհ Բերբերյանը, փետրվարի 17-ին գրավոր հաղորդմամբ հայտնել էր ոստիկաններին, որ նախորդ օրն Արան իր ընկերոջ հետ առեւանգել է իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ, սպառնացել են՝ պահանջելով վերադարձնել իրենց պարտքը։ Բերբերյանն առցանց խաղադրույքներ է… Կարդալ ավելին »

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 19-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի` Ագարակ, Ոսկեհատ, Ուջան, Արագածոտն, Եդեսիա, Կոշ, Շամիրամ գյուղերի, «Աշտարակ Ձու», «Աշտարակ Կաթ» ընկերությունների, Կոշ քրեակատարողական հիմնարկի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում… Կարդալ ավելին »

Շոտլանդիայի առաջին նախարարն արձագանքել է Բրիտանիայում վաղաժամկետ ընտրությունների կազմակերպմանը

Շոտլանդիայի առաջին նախարարն արձագանքելով Բրիտանիայում վաղաժամկետ ընտրությունների մասին հայտարարությանն, ասել է. «Բրիտանիայի վարչապետը միայն իր կուսակցական շահերը նկատի ունի»: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Շոտլանդիայի ԱԳ նախարար Նիկոլա Ստորջենը երեքշաբթի օրը հավելել է. «Նկատի առնելով Լեյբորիստական կուսակցության տարբեր շերտերում տիրող անբարվոք վիճակը, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պահը հարմար է գտել փրկվելու նրանցից, ովքեր դեմ… Կարդալ ավելին »

ի՞նչու է Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել Միհրան Պողոսյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական վերնախավում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին որեւէ դեպքում՝ չեն ցանկանում կրկին գործադիրում տեսնել: Ու քանի որ նա ԱԺ այս ընտրություններում Երեւանի թիվ 1 ընտրական տարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու եւ ստացել էր բավարար թվով ձայն, կգործուղվի խորհրդարան: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Միհրան Պողոսյանին օրերս իր մոտ… Կարդալ ավելին »

Նոր մանրամասներ ՀՀԿ-ի «ռազբորկաներից». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀԿ ներքին «ռազբորկաներից» որոշ մանրամասներ հայտնի դարձան: Այն, որ ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը չի լինելու նոր խորհրդարանի նախագահ, արդեն իսկ պարզ է, բայց Սահակյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 11-րդ հորիզոնականում է, ինչը նշանակում է, որ ԱԺ ներկայիս նախագահը հնարավորություն ունի հարոջդ խորհրդարանում լինել պատգամավոր: Ըստ մեր տեղեկությունների՝ Գալուստ Սահակյանին… Կարդալ ավելին »

Ով է հովանավորում Զարուհի Փոստանջյանի կուսակցությանը.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների վկայությամբ` Զարուհի Փոստանջյանի և նրա նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր, «Ռուցոգ ինվեստ» շինարարական հոլդինգի սեփականատեր Ռուբեն Ցոլակի Գրիգորյանն է: Նրան է պատկանում անհամար թվով անշարժ գույք Մոսկվայում` բնակելի շենքեր, հյուրանոցներ, հսկայական տարածքներով ավտոկայանատեղիներ եւ այլն: Նրա սեփականությունն են «Օլիմպիկ պլազան», «Նիկոլսկայա պլազան», «Երոպկինսկի–16»–ը եւ այլ առեւտրային… Կարդալ ավելին »