18:00-ի դրությամբ ուսումնասիրվել է 1317 հաղորդում (թարմացվող)

By | 02.04.2017

02.04.2017թ. ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1317  հրապարակում:  Դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում են  քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական,  քվեարկության սենյակների կահավորման,  սարքավորումների գործարկման, տեղամասերում  հերթերի  առաջացման, քվեախցիկների  տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ  խնդիրներին,  որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ առերևույթ   ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ չեն  պարունակում:

Ուսումնասիրված հրապարակումներից 226-ն են  իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ  պարունակել:  Այդ 226 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել  են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:

Նշված  226 հաղորդումներից 82-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 43-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 28 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներությանը խոչնդոտելուն, 64 ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչնդոտելուն, 9-ը՝ ընտրակաշառք տալուն:

 

02.04.2017թ. ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 970  հրապարակում:  Դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում են  քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական, քվեարկության սենյակների կահավորման,  սարքավորումների գործարկման, տեղամասերում  հերթերի  առաջացման, քվեախցիկների  տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ  խնդիրներին,  որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ առերևույթ   ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ չեն  պարունակում:

 

Ուսումնասիրված հրապարակումներից 131-ն են  իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ  պարունակել:  Այդ 131 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել  են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:

Նշված  131 հաղորդումներից 48-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 26-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 23-ը՝ ուղղորդման, 15-ը՝  ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներության խոչնդոտման, 11-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 8-ը՝ ընտրակաշառք տալու  դեպքերին:

 

02.04.2017թ. ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը: Այդ 75 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:

Նշված 75 հաղորդումներից 41-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 25-ը քվեարկության գաղտնիության խախտմանը, իսկ 9-ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:

 

 

02.04.2017թ. ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 320 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 13-ը: Այդ 13 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:

 

Նշված 13 հաղորդումներից 6-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, իսկ 3-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով