Ամենօրյա արխիվներ: 18.04.2017

«Բաբայանն իրեն ճիշտ է պահել». նրան շուտով բա՞ց կթողնեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեեւ ապրիլի 1-ին ինչ-որ մեկը չար կատակ էր արել ՕՐՕ դաշինքում, թե Սամվել Բաբայանին ազատ են արձակել, եւ գրասենյակում ծաղիկներով սպասել էին Կամանդույուշչիին, բավականին ուշ գլխի ընկնելով, որ դա սեւ հումոր է, այնուամենայնիվ, կարծում են, որ նրան շուտով բաց կթողնեն։ Գործի քննությանը մոտ կանգնած պաշտոնյաներից մեկը նույնպես ենթադրեց, որ բաց կթողնեն,… Կարդալ ավելին »

Տարոն Մարգարյանին ինչ խնդիրներ են սպասվում վարչական շրջաններում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ առնվազն երկու վարչական շրջանում խնդիր է ունենալու։ Մեկը Կենտրոն վարչական շրջանն է, որի ղեկավարը՝ Արա Սադոյանը Երևանի նախկին քաղաքապետ և կապի ու տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի մտերիմ՝ Ռուբեն Սադոյանի եղբայրն է, որը մշտապես Տարոն Մարգարյանի կողմից վատ աշխատանքի համար ենթարկվել է կշտամբանքի։ Գագիկ Բեգլարյանը… Կարդալ ավելին »

Հայաստանցի փորձագետներ․ Թուրքիան «ավելի վտանգավոր ու անկանխատեսելի կդառնա»

Հայաստանյան փորձագետները վստահ են, թե սահմանադրական փոփոխությամբ նախագահ Էրդողանը Թուրքիան միանձնյա կառավարելու հնարավորություն ստացավ, ինչը նրան «ավելի անկանխատեսելի ու վտանգավոր կդառնա»: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ գրեթե բացարձակ իշխանություն ստացած Էրդողանը կսկսի վարել ավելի ծայրահեղական քաղաքականություն․«Հաշվի առնելով Թուրքիայի ավանդույթները, հաշվի առնելով կայսերական անցյալը, հաշվի առնելով Էրդողանի մարդկային հատկությունները, որպես պետական գործչի հատկությունները՝ եղավ այն,… Կարդալ ավելին »

Ավստրիան պահանջել է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները

Ավստրիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները դադարեցնելով կարելի է ջանք գործադրել Թուրքիայի հետ հարևանության համաձայնության կնքման ուղղությամբ: «Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն` Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Քուրթզը երկուշաբթի օրը հայտարարել է. «Թուրքիայում հանրաքվեից հետո մենք այլևս չենք կարող միայն ընթացիկ հարցերով զբաղվել ու պիտի անկեղծանանք Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերությունների կապակցությամբ»: Ավստրիայի ԱԳ… Կարդալ ավելին »

Արա Աբրահամյանը տարեդարձի համար գումար չի ծախսել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նախօրեին տոնել է իր 60 ամյակը: Աբրահամյանի ծննդյան տոնակատարությանը  ներկա են եղել նաեւ ռուսական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը: Վերջինս Աբրահամյանին մաղթել է, որ նա վերջապես ռուսերեն սովորի: Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին էլ… Կարդալ ավելին »

Արարատի մարզում Գրիգորյան եղբայրները սկսել են պատժել իրենց համար չաշխատած պաշտոնյաներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզում անգամ ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում: Արարատի մարզպետ  Արամայիս Գրիգորյանը եւ իր եղբյարը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր ընտրված Արայիկ Գրիգորյանը, սկսել են վրեժխնդիր լինել ու պատժել իրենց համար չաշխատած, ձայն չապահոված պաշտոնյաներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարզպետի որոշմամբ օրերս աշխատանքից ազատվել է Մխչյան գյուղի դպրոցի տնօրեն Աննա Ավագյանը: Ինչպես հայտնի է՝… Կարդալ ավելին »

ԱԱԾ-ն պաշտոնյաների բանդա է հայտնաբերել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մի խումբ անձինք, այդ թվում՝ պաշտոնյաներ, միայն 2016թ. ընթացքում մոտ 200 ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթերի օգնությամբ Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից ձեռք են բերել մուտքի արտոնագրեր եւ 2.000-3.500 եվրո գումարի դիմաց կազմակերպել են նրանց ապօրինի միգրացիան: Այն ժամանակ չհրապարակվեց այդ պաշտոնյաների… Կարդալ ավելին »

Իրադրությունն առաջնագծում

Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց: Շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսարևելայն ուղղությամբ ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է նաև դիպուկահար հրացաններ (93 կրակոց): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ… Կարդալ ավելին »