Ամենօրյա արխիվներ: 13.04.2017

Բեռլուսկոնին վաճառում է «Միլան» թիմը

Չինացի ներդրողները մտադիր են գնել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին պատկանող «Միլան» ֆուտբոլային ակումբը: Չինացի գործարար Դեյվիդ Հան Լին և «Միլանի» վարչության նախագահ Մարկո Ֆասոնն արդեն ավարտում են բանակցությունները: Չինացիները «Միլանը» գնում են 740 միլիոն եվրոյով:     «Ազատություն» ռ/կ

Հերքվել են Սինայի թերակղզում Իրանի կողմից ահաբեկիչներին սպառազինական աջակցություն ցուցաբերվելու անհիմն պնդումները

Եգիպտոսում ԻԻՀ շահերի պաշտպան գրասենյակը կեղծ ու զավեշտական է որակել որոշ արաբական ԶԼՄ-ների պնդումներն այն մասին,թե Եգիպտոսի Սինայի թերակղզում Իրանը սպառազինական աջակցություն է ցուցաբերում ահաբեկչական խմբավորումներին: Այդ ԶԼՄ-ները իրենց անհիմն հայտարարությունը հիմնավորել են ահաբեկիչների կողմից տարածված կասկածելի տեսանյութով: Հինգշաբթի օրը հրապարակած հաղորդագրության մեջ անդրադառնալով անցյալում   սիոնիստական «Israel Defense» պարբերականի կողմից տարածված ապատեղեկատվությանը և սաուդական… Կարդալ ավելին »

Ամերիկացի տնտեսագետները նամակ են հղել Թրամփին

1500 ամերիկացի տնտեսագետներ Կոնգրեսին և ԱՄՆ նախագահին կոչ են արել ուշադրություն դարձնել այդ երկրում էմիգրանտների կողմից ստեղծված տնտեսական հնարավորություններին: Ինչպես հաղորդում է CNN հեռուստակայանը, չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և կոնգրեսականներին ուղղված ամերիկացի տնտեսագետների նամակում ասված է.«Միգրացիան համարվում է  ԱՄՆ կարևոր մրցակցային առավելություններից՝  համաշխարհային տնտեսության մեջ: Ամերիկացի  տնտեսագետներն ընդգծել են,որ չնայած անհրաժեշտ միջոցառումներին, միգրացիան… Կարդալ ավելին »

Ռուսաստանը և Սիրիան ՔԶԱԿ-ին կոչ են արել հետաքննություն անցկացնել Սիրիայում

Ռուսաստանը և Սիրիան Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) կոչ են արել Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխունի տարածքի քիմիկան հարձակման գործով հետաքննություն անցկացնել: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը: Սիրիայի կառավարությունը մի նամակ հղելով  ՄԱԿ-ին և  Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, նրանցից պահանջել է փորձագետներ ուղարկել  հարձակման դեպքի վայր՝  Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Խան Շեյխուն տարածք և «Ալ… Կարդալ ավելին »

Ռուսաստանը հակազդել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշմանը

Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել է 2004 թ.-ին Հյուսիսային Կովկասում պատանդառության գործողության մէջ: Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Կրեմլի Խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, Ռուսասատանն օրինական բոլոր ճանապարհներով կդիմակայի Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշմանը: Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանը ապրիլի 13-ին, մի վճռով Ռուսաստանին մեղավոր է ճանաչել 2004 թ.-ին Հյուսիսային Կովկասում Բեսլան դպրոցի պատանդառության գործողության… Կարդալ ավելին »

Ամերիկացի մուսուլմաններն արշավ են սկսել ըմդդեմ ռասիզմի

Ամերիկացի մուսուլմանները ինտերնետում առցանց արշավ են սկսել ռասիզմին դիմակայելու նպատակով: ԻՔՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Համագործակցության իսլամական կազմակերպությունը» առցանց արշավ է ձեռնարկել «Սրբազան հանձնառությունը»(SacredPledege#) անվամբ, հասարակության մեջ ռասիստական դրսևորումներին դիմակայելու համար: Հակառասիստական արշավը նպատակ ունի տարբեր կրոնների ու մշակույթների հետևորդներին հորդորել համագործակցելու ԱՄՆ-ում ռասիստական դրսևորումներին դիմակայելու գործում: Այդ համաշխարհային առցանց արշավը փորձում է աշխարհի առնվազն 10 հազար… Կարդալ ավելին »

Քուվեյթի եկեղեցիներում անվտանգության միջոցառումներ են կիրառվել

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ այն բանից հետո երբ պարզվել է, որ Եգիպտոսի Ղպտի եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական հարձակման հեղինակը Քուվեյթի քաղաքացի է եղել, Քուվեյթի եկեղեցիներում անվտանգության միջոցառումներ են կիրառվել: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Քուվեյթի ներքին գործերի նախարարությունը  կոչ է արել այդ երկրի եկեղեցիներին վերահսկողության տակ առնել հավատացյալներհ ելումուտը եկեղեցիներ: Քուվեյթի ներքին գործերի նախարարությունը արգելել է եկեղեցիներից դուրս համախմբումը:… Կարդալ ավելին »

ԱՊՀ երկրների ՊՆ-ները ցանկանում են կատարելագործել ՀՕՊ համակարգերի հերթապահության գործընթացը

ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեն առաջարկել է կատարելագործել ԱՊՀ երկրների ՀՕՊ-երի մարտական հերթապահության գործընթացը: Այդ մասին լրագրողներին հայտնել է գլխավոր շտաբի ղեկավար, ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:   «Մենք մշակել ենք ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի միջոցների և ուժերի կողմից մարտական… Կարդալ ավելին »

Հռոմի Պապը հանդես է եկել պատերազմները դադարեցնելու կոչով

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին ընդառաջ, աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ՝ Ֆրանցիսկոս Պապը հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում ընթացող պատերազմներին վերջ դնելու կոչով: Այսօր Իտալական «La Repubblica»թերթին տված հարցազրույցում, նշելով որ աշխարհը գտնվում է սարսափելի գլոբալ պատերազմի մեջ, Ֆրանցիսկոս Պապն ընդգծել է համաշխարհային խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Նա ասել է.«Տարբեր երկրներում ահավոր պատերազմներ են ընթանում և միշտ ամենամեծ տուժողները… Կարդալ ավելին »

Եվրոպական բանկերը խուսափում են հարկային վճարումներից

Հարկային վճարումներից խուսափելու հետևանքով եվրոպական բանկերը շահել են 27 միլիարդ դոլար: Sky News հեսուտակայանի հաղորդման համաձայն՝ Եվրոպայի 20 խոշոր բանկեր հարկային վճարումներից խուսափելու նպատակով իրենց կապիտալը փոխանցել են Իռլանդիա և Լյուքսեմբուրգ և այսպեր կարողացել են շահել 27 միլիարդ դոլար: Եվրամիության հերթական նախագահ Մալթան դեմ է հարկային օրենքների վերաբերյալ  արագ բարեփոխումների իրակնացմանը և այն համարում է եվրոպական… Կարդալ ավելին »