Ամենօրյա արխիվներ: 11.04.2017

Վարչապետն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Վարչապետը ողջունել է Վրաստանի ԱԳ նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը վստահելի բարեկամական հարաբերություններ ունեն: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել 2017 թ. փետրվարին Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներից, որի շրջանակում Վրաստանի վարչապետի հետ քննարկվել են երկկողմ… Կարդալ ավելին »

Յուրաքանչյուր գումարի ծախսին և որոշմանը պետք է հետևի թվային պատասխան. Կարեն Կարապետյանն այցելել է Գյուղատնտեսության նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են գերատեսչության ընթացիկ ծրագրերը, միջազգային համագործակցության արդյունքներն ու ոլորտի զարգացման հեռանկարներն ու նախագծերը: Նախ անդրադարձ է կատարվել գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրին: Զեկուցվել է, որ սերմերի ներկրման և մատակարարման գործընթացն արդեն… Կարդալ ավելին »

Թրամփի քաղաքականության հետևանքով իջել է համաշխարհային անվտանգության մակարդակը

Վերջես անցկացված սոցհարցման արդյունքներից պարզվում է, որ ԱՄՆ նախագահի որդեգրած քաղաքականությունների հետևանքով, համաշխարհային անվտանգության մակարդակը իջել է: Թի Էն Էս Գլոբալ հաստատության կողմից անցկացված սոցհարցման արդյունքներից պարզվում է, որ Եվրոպայի բնակչության մեծամասնությունը համոզված է՝ Դոնալդ Թրամփի որդեգրած քաղաքականություններից աշխարհն ավելի անապահով է դարձել: Սոցհարցման արդյունքների համաձայն` գերմանացիների 72 տոկոսը, ֆրանսացիների՝ 62, բրիտանացիների՝ 55, իտլացիների 49… Կարդալ ավելին »

Մահապատժի կիրառումը կվերականգնվի Թուրքիայում. Էրդողան

Թուրքիայի նախագահն ասել է, որ համաձայն է այդ երկրի դատական համակարգում մահապատժի դատավճռի վերականգնմանը և պառլամենտում հաստատվելու դեպքում գործադրման հրաման կտա: Ապրիլի 10-ին Չուրում քաղաքի բնակչության հետ հանդիպմանը Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Թուրքիայի կառավարության պաշտոնյաները իրավասություն չունեն ներելու այդ երկրի ձախողած հեղաշրջման դերակատարներին և Թուրիքյի կառավարությունը պատրաստ է գնալ ցանկացած քայլի»: Թուրքիայի կառավարությունը մեղադրվում է… Կարդալ ավելին »

Ղազախստանը դեմ է ՀԱՊԿ-ի քաղաքականացմանը

Ղասախստանի նախագահը հայտարարել է, որ դեմ է ՀԱՊԿ-ի քաղաքականացման ուղղությամբ տարվող ջանքերին: Երեքշաբթի օրը Նուռսուլթան Նազարբաևն ասել է.-«ՀԱՊԿ-ը տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող խնդիրները կարգավորելու համար է կազմավորվել և Աստանան դեմ է կազմակերպության քաղաքականացման ուղղությամբ տարվող ջանքերին»: Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ այսօր ահաբեկչությունը տարածվում է թույլ կառավարություններով երկրներում:   Parstoday

Թուրքիայում ձերբակալելվել է իտալացի լրագրող

Թուրքիայում ձերբակալվել է իտալացի լրագրող Գաբրիել Դել Գրանդեն, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը: Գրանդեն ձերբակալվել է Սիրիային սահմանամերձ Հաթայ նահանգում, ձերբակալության պատճառները դեռևս չեն հստակեցվում: Իտալացի լրագրողը Թուրքիա էր ժամանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին իր գրքի համար հարցազրույցներ անելու նպատակով: Հայտնի է նաև, որ Իտալիայում համապատասխան կառույցներն արդեն ակտիվ աշխատանքներ են սկսել Գրանդեի ազատ… Կարդալ ավելին »

Սիրիացի ընդդիմադիրները սպանել են ՌԴ-ի երկու բարձրաստիճան սպաների

ՌԴ-ի երկու ռազմական խորհրդական ու մարզիչներ սպանվել են Սիրիացի ընդդիմադիրների կողմից: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ-ի ՊՆ-ն: Երեքշաբթի ապրիլի 11-ին տարածելով մի հաղորդագրություն ՌԴ-ի ՊՆ-ն հայտարարել է, որ  խորհրդական լինելուց բացի հիշյալ երկու զորայինները նաև վարժեցնում էին Սիրիայի բանակի զինվորներին: Հաղորդագրության մեջ ասված է.«ՌԴ-ի խորհրդականները սպանվել են ընդդիմադիրների կողմից ականանետերով իրականացված հարձակման հետևանքով: Հիշյալ հարձակումից… Կարդալ ավելին »

Ավարտվել է Սիրիայի հետ սահմանին կառուցվող պատի 550 կմ հատվածը. Թուրքիայի ՊՆ

Ապրիլի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Թուրքիան ավարտել է թուրք-սիրիական սահմանին կառուցվող պատի 556 կմ-ը: Թուրք-սիրիական սահմանին պատի կառուցումը իրականացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ երկրի կառավարությանը կից բնակարանաշինության վարչությունը (TOKİ) հետ միասին: Ընդհանուր առմամբ թուրք-սիրիական սահմանին նախատեսվում է 826 կմ երկարությամբ պատ կառուցել: Թուրքիան Սիրիայի հետ ունի 911 կմ սահման: Պատի… Կարդալ ավելին »

Ոստիկանները կարճ ժամկետում բացահայտեցին սպանությունը

Ապրիլի 10-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի վերջնամասում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի ձախակողմյան հատվածի հողակտորներից մեկի վագոն-տնակում հայտնաբերել է 1965 թ. ծնված Հարություն Մովսիսյանի դիակը` հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 10 պարկուճ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների և… Կարդալ ավելին »

G7-ի անդամ երկրները հավանություն չեն տալիս Ռուսաստանի և Սիրիայի դեմ շրջափակումներ սահմանելուն

Իտալիայի արտգործնախարարի խոսքերով, G7-ի երկրների արտգործնախարարները համոզված են, որ Սիրիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի և ոչ մի համաձայնություն չի կայացել Ռուսաստանի և Սիրիայի դեմ շրջափակումներ սահմանելու վերաբերյալ: Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն ասել է.-«G7-ի բոլոր երկրները համոզված են, որ Սիրիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի: Սակայն  Ռուսաստանը պետք է դադարեցնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը»: Ալֆանոն ասել… Կարդալ ավելին »