Ամենօրյա արխիվներ: 10.04.2017

Ապօրինի ծառահատումներ Իջևանի անտառներում

Սոցիալական ցանցերում և Էլեկտրոնային մամուլում, այսօր տարածվել էր տեսաձայնագրություն, որում ցուցադրվում էր կտրատված ծառեր ՀՀ Տավուշի մարզի Իջևանի շրջանի անտառներում: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատում իրականացրած երկու քաղաքացի` Հ. Ռ.-ն և Պ. Դ.-ն:… Կարդալ ավելին »

Մարաղայում գերեվարվածներից ոմանց ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ Այս օրը խորհրդանշում է ղարաբաղյան պատերազմի ամենամռայլ, սակայն ոչ այդքան հայտնի էջերից մեկը, երբ 25 տարի առաջ ադրբեջանական կողմն իր գործողություններով կոպտագույն ոտնահարեց միջազգային հումանիտար իրավունքը։ 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականներն ավերեցին ու հրկիզեցին ինքնորոշված Արցախի Հանրապետության Մարաղա գյուղը, ողջակիզեցին ու անմարդկային դաժանություններով տանջամահ… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենները դատի են տվել Իոաննիսյանին. armtimes.com

Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակագրմամբ «զբաղված» 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեններ հայց են ներկայացրել՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի: Մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորման»`ապատեղեկատվության դեմ պայքարող SUT.am կայքը հրապարակեց 84 դպրոցների եւ 30 մանկապարտեզների տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնք վկայում էին այն մասին, որ տնօրենները զբաղված են ՀՀԿ-ի համար ընտրողների… Կարդալ ավելին »

ՊԲ տարբեր զորատեսակների սպայակազմը մասնագիտական հավաքներ է անցկացնում

Պաշտպանության բանակում անցկացվել են հրամանատարական և մասնագիտական հավաքներ տարբեր զորատեսակների սպայակազմի ներգրավմամբ: Հավաքները նախատեսված էին ընթացիկ ուսումնական տարվա պլանով: Այս մասին հայտնի է դարձել «Գոյամարտ» հեռուստահաղորդման ապրիլի 8-ի թողարկումից: ՊԲ միավորումների և զորամասերի ՀՕՊ պատասխանատուների հետ անցկացված հավաքներում ուշադրություն է դարձվել ինչպես հրամանատարական, այնպես էլ մարտավարամասնագիտական և տեխնիկական պատրաստության հարցերին: Հավաքները անցկացվել են տեսական և գործնական փուլերով:… Կարդալ ավելին »

Ռուսաստանը դադարեցնում է Սիրիայի երկնքում համագործակցությունը ԱՄՆ-ի հետ

Ապրիլի 8-ից Ռուսաստանը դադարեցրել է Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխարգելման հուշագրով կարգավորվող հաղորդակցությունը ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Ռուսաստանի պաշտպանության նախարարություն է կանչվել Ռուսաստանում ԱՄՆ ռազմական կցորդը, ում պաշտոնական նոտա է տրվել ռուսաստանյան կողմից հուշագրով սահմանված պարտավորությունների դադարեցման մասին: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային խորհրդի  անվտանգության և… Կարդալ ավելին »

Իշխանության շանսերը անվիճել չեն. փորձագետ (տեսանյութ)

Երեկ լրացավ Երևանի ավագանու ընտրություններում մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետը: Ինչպես հայտնի է, հայտ են ներկայացրել երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, ԵԼՔ դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Հիշեցնենք, որ Երևւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը: Այս թեմայով  առավել մանրամասն զրուցելու համար «Ա1+»-ը հյուրընկալել է փորձագետ… Կարդալ ավելին »

Հանրաքվեի օրը Թուրքիայում կմոբիլիզացվեն 380.000 ուժային

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը անվտանգության պահպանման համար ծառայություն է իրականացնելու Թուրքիայի անվտանգության 252 հազար ծառայող և ժանդարմերիայի 128 հազար ծառայող, ընդհանուր առմամբ շուրջ 380.000 ուժային:  Այս մասին ապրիլի 10-ին հայտարարել է Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլոն, փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: ՆԳ նախարարը նաև հայտնել է, որ Թուրքիայի 26 նահանգում… Կարդալ ավելին »

«Ախթամար»-ների գողը հայտնաբերվեց

Ապրիլի 6-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել գողություն կատարելու կասկածանքով 1971 թ. ծնված Արայիկ Ղ.-ին բերման ենթարկելու մասին: Ոստիկանության ծառայողների և Էրեբունու ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արայիկ Խ.-ն մարտին Արցախի պողոտայի 28 հասցեում գտնվող սուպերմարկետից գողացել է 13.500 դրամ արժողության «Ախթամար» տեսակի կոնյակ: Ոստիկանները պարզել են նաև, որ Արայիկ Ղ.-ն… Կարդալ ավելին »

Եգիպտոսում 3 ամսով արտակարգ դրություն է սահմանվել

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին երկրում երեք ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։ Հիշեցնենք, որ կիրակի երկու ղպտիական եկեղեցիներում տեղի ունեցած պայթյուններից զոհվել է ավելի քան 40 մարդ: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, առաջին պայթյունի ժամանակ զոհվել է քրիստոնեական Ծաղկազարդի տոնի կապակցությամբ Տանտա քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցի ժամանած 27 ուխտավոր, ևս 16… Կարդալ ավելին »

Էրդողանը պնդում է, որ Մոսկվան չպետք է սատարի Ասադին

Ռուսաստանը պետք է դադարեցնի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին իր աջակցությունն ու այնտեղ գործի ԱՄՆ-ի հետ համատեղ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ: Նա դրական է գնահատել Հոմսում սիրիական ավիաբազայի վրա ամերիկյան հրթիռային հարձակումը՝ որպես Իդլիբում քիմհարձակման արժանի պատասխան: «Մենք հույս ունենք, որ Ռուսաստանն էլ դրան կմասնակցի, կամ գոնե կդադարեցնի Ասադին… Կարդալ ավելին »