Ամենօրյա արխիվներ: 08.04.2017

ԱՄՆ նոր պատժամիջոցներ է պատրաստում Սիրիայի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կհայտարարի Սիրիայի հանդեպ հավելյալ տնտեսական պատժամիջոցների մասին, հայտնում է the Hill-ը։ «ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ է պատրաստում Սիրիայի դեմ»,-ասել է նախարարը լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ պատժամիջոցները պատրաստ կլինեն շատ շուտով։ Նշենք, որ Սիրիայի դեմ արդեն իսկ գործում են մի շարք ամերիկյան միակողմանի պատժամիջոցներ։ Parstoday

Լավրովը և Չավուշօղլուն Սիրիայի հարցով հեռախոսազրույց են ունեցել

Թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ, հայտնում է Sputnik News-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ին։ Նախարարները քննարկել են իրավիճակը Սիրիայում՝ Սիրիայի Հոմս նահանգում ԱՄՆ-ի հարվածների համատեքստում, որի հետևանքով նաև խաղաղ բնակիչներ են զոհվել։ Լավրովը շեշտել է ագրեսիայի նման ակտի անընդունելիությունը, ասելով, որ դա կարող է միայն բարդացնել… Կարդալ ավելին »

Դոնալդ Թրամփի ռազմական մկրտությունը. Le Figaro

«Թրամփը ցանկանում էր կրակի մեջ այրվող Արեւելքի խնդիրներին մոտենալ պարզ գաղափարներով: Հայտնի է, որ նրա համար պաշտամունք է «գործարքի մշակույթը»: Սիրիայում Թրամփը պետք է արդյունքի հասներ Ռոսաստանի հետ դերերի բաշխման միջոցով. նա իր վրա էր վերցնում «Իսլամական պետությունը» Մոսուլում եւ Ռաքքայում, իսկ Պուտինը պարտավորվում էր գործել արեւմտյան ուղղությամբ: Այսինքն, աջակցելով Ասադին՝ վերահսկել նրան: Գործարքն ամրագրելու… Կարդալ ավելին »

Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ը համարում է ամենաանկանխատեսելի երկիրն արտաքին քաղաքականության ոլորտում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ԱՄՆ-ը համարում է ամենաանկանխատեսելի երկիրն արտաքին քաղաքականության ոլորտում: Արմենպրեսի հաղորդմամբ` «ՌԻԱ նովոստին» հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այն, ինչ կատարվում է հիմա ԱՄՆ-ում, ևս մեկ անգամ ընդգծում է ցավալի փաստը, որ ԱՄՆ-ն ամենաանկանխատեսելի երկիրն է: Եվ եթե այդ երկրում կանխատեսելի որևէ բան կա, դա… Կարդալ ավելին »

Շվեդիայում ահաբեկչական հարձակման հեղինակը ձերբակալվել է

Շվեդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալել է ուրբաթ օրը բեռնատար մեքենայով Ստոկհոլմի առևտրի կենտրոնի մոտ հավաքված ժողովրդի ուղղությամբ իրականացված հարձակման հեղինակը: New York Times ամերիկյան օրաթերթի հաղորդմամբ՝ Շվեդիայի ոստիկանության հայտարարությամբ՝  Ստոկհոլմում ահաբեկչական հարձակման հեղինակը 39-ամյա ուզբեկ է: CNN-ը ևս հաղորդել է, որ գտել են Ստոկհոլմի հարձակման բեռնատարում պայթուցիկ նյութերի պայուսակը: Շվեդիայի ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ՝ պայուսակում եղել… Կարդալ ավելին »

Ալիևը Սոլովյովի հետ հանդիպմանը խոսել է ԼՂ հակամարտության հարցում Ադրբեջանի դիրքորոշման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուրբաթ հանդիպել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ: Այդ մասին ասված է երկրի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում: Սոլովյովը նշել է, որ առաջին անգամ է գտնվում Բաքվում։ Իլհամ Ալիևն ասել է, որ «ակտիվ աշխատանք է տարվում» ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը միջազգային հանրությանը հասցնելու ուղղությամբ: Ալիևը նաև առիթը բաց չի… Կարդալ ավելին »

Մենք հերքում ենք տվել. Լիլիթ Հովակիմյանի պարզաբանումը

Լոս Անջելեսի www.usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանը հայց է ներկայացրել ընդդեմ 4news.am լրատվական կայքի դոմեյնի սեփականատեր Լիլիթ Հովակիմյանի: Գայանե Մանուկյանը Լիլիթ Հովակիմյանին մեղադրում է զրպարտության մեջ: Հիշեցնենք, որ 4news.am լրատվական կայքը գրել էր, որ Գայանե Մանուկյանը հարցազրույց է տվել haqqin.az կայքին: Պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում դատական գործընթացը, NEWSPRESS.am-ը զրուցեց Լիլիթ Հովակիմյանի հետ: -Տիկի′ն… Կարդալ ավելին »

Ռուսաստանը վարժեցնում է տաջիկ զորայիններին

Տաջիկստանում գտնվող Ռուսաստանի 201-րդ բազայի գեներալները վարժություններ են կազմակերպել Տաջիկստանի զինված ուժերի անդամ 600 սպաների ու զինվորների համար: Ռուսաստանի ռազմական կենտրոնական տարածքի խոսնակ Նիկոլայ Բիրկալիևն այդ կապակցությամբ ասել է. «Տաջիկ սպաներին ու զինվորներին վարժությունները փոխանցվում են երկու երկրի միջև գոյություն ունեցող համաձայնագրի շրջանակներում»: Վարժությունները կազմակերպվելու են Տաջիկստանի «Լահուր» և «Սոմբոլե» բազաներում: Ռուսաստանն ու Տաջիկստանը անցած… Կարդալ ավելին »

Էրդողան. Եվրոպան նեխած է ու նացիզմի կենտրոն է համարվում

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Եվրոպան նացիզմի կենտրոն և նեխած մայրցամաք է անվանել: Էրդողանը նման հայտարարություն է արոլ այն բանից հետո, երբ եվրոպական մի քանի երկրներ չեղարկեցին իրենց տարածքում Անկարայի օգտին քարոզչական հանրահավաքներն ու միջոցառումները: Էրդողանը Բալիքսիր քաղաքում իր համախոհների  հավաքում ասել է. «Եվրոպան այլևս ժողովրդավարության ու մարդու իրավունքների կենտրոն չի համարվում ու վերածվել է… Կարդալ ավելին »

Իրադրությունն առաջնագծում

Ապրիլի 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 230 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և… Կարդալ ավելին »