Ամենօրյա արխիվներ: 07.04.2017

Պուտինը ԱՄՆ հարվածները Սիրիային համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների հարձակումըՍիրիայում օբյեկտների վրա համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Նախագահ Պուտինը ամերիկյան հարվածները Սիրիային համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ՝ ի խախտումն միջազգային իրավունքի նորմերի, ընդ որում՝ մտացածին պատրվակով», — ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝… Կարդալ ավելին »

Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումից հետո ԻԼԻՊ-ը հարձակում է իրականացրել Թադմորի դեմ

Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստակայանը տեղեկացրել է «Ալ-Շաաիրաթ» ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումից հետո Սիրիայի կենտրոնում գտնվող Հոմսի Թադմոր քաղաքի դեմ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հարձակման մասին: Հոմսի նահանգապետ Թալալ Ալբարազին, «Ալ-Մայադին» հեռուստակայանի հետ զրույցի ժամանակ անդրադառնալով  ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով «Ալ-Շաաիրաթ»-ի ավիաբազայի կրած վնասին, ասել է. «Հոմսի Թադմորի դեմ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հարձակումը սկսվելուց հետո Սիրիայի բանակի զորայինները «Հաղլ… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանի հայտարարությունը PR-ի համա՞ր է արվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարել է, թե կառավարությունն այսուհետ աշխատելու է արտակարգ ռեժիմով. «Մեր թիմը ստացել է փոփոխություններ անելու քվեն, այդ պատճառով իմ հորդորը բոլոր իմ թիմակիցներին՝ աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ՝ ե՛ւ պատասխանատվությունը, ե՛ւ համապատասխան ջանքերը, ե՛ւ բոլոր մեր գործողությունները: Այնպես որ, ուրախացնում եմ ձեզ՝ մեր աշխատանքային ռեժիմը ավելի… Կարդալ ավելին »

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ

«Սիրելի մայրեր, շնորհավորում եմ Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ: Իր նշանակությամբ ու բովանդակությամբ այս օրը խորհրդանշում է արժեքների մի ամբողջություն, որոնք առաջնահերթություն են մեզանում, որոնք մեր կյանքը դարձնում են ավելի լուսավոր ու իսկապես հարուստ, որոնք ամրապնդում են մեր հոգեւոր ու բարոյական ուղենիշները: Այդ արժեքներից յուրաքանչյուրն ունի որոշակի չափ ու սահման, սակայն ձեր՝ մայրերիդ պարագայում նրանք… Կարդալ ավելին »

Լարվում են Տարոն Մարգարյանի և Միհրան Պողոսյանի հարաբերությունները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, գնալով լարվում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում պատգամավոր ընտրված Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանի հարաբերությունները: Բանն այն է, որ Միհրան Պողոսյանը նպատակ էր դրել թիվ 1 ընտրատարածքում ստանալ ամենաշատ ձայները, բայց դա նրան չհաջողվեց: Տարոն Մարգարյանին հաջողվեց այստեղ առաջինը դարձնել… Կարդալ ավելին »

Ֆելիքս Ցոլակյանը` ԱԺ նախագահ. «Փաստ»

«Փաստ»-ի աղբյուրների վկայությամբ` ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի ընտրատարածքից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը: ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Ցոլակյանը բազմաթիվ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել՝ մշտապես աչքի ընկնելով սկզբունքայնությամբ և մարդկային բարձր արժանիքներով»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Ծառուկյան» դաշինքը որոշել է՝ ավագանու ընտրություններին չմասնակցել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը մի քանի օր տևած քննարկումներից հետո որոշում է կայացրել առհասարակ չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Մեզ հասած տեղեկություններով՝ պատճառն այն է, որ քննարկումների արդյունքում չեն կարողացել համաձայնության գալ ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի հարցի շուրջ: Նշենք, որ 2009-ին և 2012-ին ԲՀԿ-ն չի կարողացել հաղթելու համար Երևանում անհրաժեշտ թվով ձայներ հավաքել: Ոչ… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք: Մաղթում եմ բոլորիդ, որ այս գեղեցիկ տոնը միշտ դիմավորեք բարձր տրամադրությամբ: Մենք՝ որպես պետություն և հասարակություն, մտնում ենք փոփոխությունների և զարգացման կարևորագույն փուլ, և այս գործընթացներում առանձնակի մեծ է լինելու ձեր դերակատարությունը: Բազմադարյա Հայաստանը ամուր է եղել նաև… Կարդալ ավելին »

Իրադրությունն առաջնագծում

Ապրիլի 6-ին և լույս 7-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը  շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում՝… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ն ընտրեց թեկնածուին

Հանրապետական կուսակցությունը երեկ որոշում է կայացրել գործկոմի նիստում, որ Երեւանի քաղաքապետի ընտրության իր թեկնածուն կլինի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մարգարյանը նաեւ խորհրդարանի ընտրության ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն էր: Այս որոշումն, իհարկե, սպասելի էր: Տարոն Մարգարյանը ունի որոշակի դրական վարկանիշ, եւ ՀՀԿ-ն հազիվ թե այս պահին գտներ ավելի հարմար թեկնածու, նկատի ունենալով նաեւ այն, որ… Կարդալ ավելին »