Ամենօրյա արխիվներ: 06.04.2017

Սփյուռքահայ մշակութային գործիչներն այցելել են առաջնագիծ

<<Թուֆենկյան>> հիմնադրամի նախաձեռնությամբ Արցախում գտնվող կինոռեժիսորներ Էրիկ Նազարյանն ու Ատոմ Էգոյանը, դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ուղեկցությամբ, ապրիլի 5-ին այցելել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր: Առաջնագծում սփյուռքահայ աշխարհահռչակ մշակութային գործիչները հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և մարտական հերթապահության կրման… Կարդալ ավելին »

Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները կստանան ուսման վարձի լրացուցիչ փոխհատուցում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ուղեկցությամբ ապրիլի 5-ին այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ուսման վարձի լրացուցիչ զեղչի հավաստագրեր է հանձնել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին: Ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ… Կարդալ ավելին »

Հակառակորդը Մարտակերտի դիրքերի ուղղությամբ կրակել է ականանետով. ՊԲ

Այսօր՝ ապրիլի 6-ին՝ ժամը 12:40-13:15-ի սահմաններում, հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ 60 միլիմետրանոց ականանետով կրակել է 4 արկ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը: Հակառակորդի ականանետային հարվածներից ՊԲ-ն կորուստներ չունի: ՊԲ կայքի հաղորդագրությունը միաժամանակ հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ականանետներով կրակել են ադրբեջանական գյուղի ուղղությամբ: Մինչ այդ Ադրբեջանի ՊՆ-ն… Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ֆրանսիական «La Croix» օրաթերթի մի խումբ ընթերցողների և աշխատակիցների

Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ֆրանսիական «La Croix» կաթոլիկ օրաթերթի աշխատակազմին և մի խումբ ընթերցողների` ուղեկցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր Բարեշնորհ Սահակ սարկավագ Սուքիասյանի և օրաթերթի գլխավոր խմբագրության անդամ Ֆեդերիկ Մունյեի: Ողջունելով բարեկամ ժողովրդի զավակների ուխտագնացությունը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն… Կարդալ ավելին »

Կառավարությունը գնում է պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 50 մլրդ ՀՀ դրամով ավելացնելու քայլին

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի ղեկավարը հանդես է եկել աշխատանքային արտակարգ ռեժիմի անցնելու վերաբերյալ հայտարարությամբ: «Անցել են ընտրությունները շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում: Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվե: Իմ հորդորը մեր բոլոր թիմակիցներին հետևյալն է՝ աշխատանքային ռեժիմի, համապատասխան ջանքերի, պատասխանատվության և բոլոր գործողությունների մասով հայտարարում ենք արտակարգ… Կարդալ ավելին »

Ավետման տոնին կկատարվի մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի ավետման տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և հայոց եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկատարվի օրհնության հատուկ կարգ:

Ապրիլի 6-ը հռչակվեց համայնավարական բռնապետության տարիներին հալածված և նահատակված հոգևորականների հիշատակի օր

Ապրիլի 6-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ համայնավար բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար: Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակեց համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և… Կարդալ ավելին »

Կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման վերաբերյալ հաշվետվություն կներկայացվի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման հաշվետվության վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «2016 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց մեր կողմից մշակված ՀՀ կառավարության ծրագրին: Հաշվի… Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի կառավարչին

Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի (Ավստրիա) կառավարիչ մոնսինյոր Յակոբ Բյուրգլերին` ուղեկցությամբ «Ինսբրուք Կարիտաս» բարեսիրական հասարարական կազմակերպության տնօրեն Գեորգ Շաումերի: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին և սերտ գործակցությանը:… Կարդալ ավելին »