Ամենօրյա արխիվներ: 05.04.2017

Հուսով եմ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա. Սերժ Թանկյան

Շատ երախտապարտ եմ հայ քաջարի զինվորների ծառայությամբ: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը, ով ՊԲ զորամաս այցելելուց հետո մասնակցել է նաև Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում նոր բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը: «Իրապես շատ հուզված և հպարտ եմ՝ տեսնելով Հադրութի շրջանի սահմանամերձ Առաջամուղ գյուղի նոր… Կարդալ ավելին »

Սիրիայում Թուրքիայի նոր գործողությունը կարող է ստանալ «Եփրատի թուր» անվանումը. Սաբահ

Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողության Սիրիայում, ինչպես նաև Իրաքի Սինջար շրջանում, որը կարող է ստանալ «Եփրատի թուր» անվանում: Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» թերթը, Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները սահմանին գտնվում են մարտական զգոնության վիճակում: Հետախուզության տվյալների համաձայն՝ Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) մի քանի ճամբարներ է տեղակայել սիրիական Հասաքա և Աֆրին շրջաններում, ինչպես նաև իրաքյան… Կարդալ ավելին »

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Brexit-ի պայմանների վերաբերյալ բանաձևին

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Brexit-ի պայմանների վերաբերյալ բանաձևին: Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել բանաձևին, որը սահմանում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Brexit-ի պայմանները: Քվեարկությունը կայացել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում: «Բանակցությունները պետք է շատ թափանցիկ լինեն: Մեծ Բրիտանիան պարտավոր է կատարել ստանձնած պարտավորությունները, այդ թվում ֆինանսական բնույթի, եվրոպական բյուջեի շրջանակում»,-ասվում է փաստաթղթում: armradio.am

Բրիտանիայի ծովուժը Ջիբրալթարի տարածքային ջրերից հեռացրել է Իսպանիայի նավը

Ջիբրալթարի տարածքային ջրերի շուրջ Բրիտանիայի և Իսպանիայի միջև վեճերը շարունակվում են: Բրիտանիայի ռազմածովային ուժերին պատկանող պարեկային նավը Ջիբրալթարի տարածքային ջրերում հետապնդել է իսպանական նավը և այն հեռացրել է տարածքից: Բրիտանիայի ԱԳ նախարարությունը, պաշտպանելով այդ երկրի ռազմածովային ուժերի այդ քայլը, Իսպանիային մեղադրել է Ջիբրալթարի նեղուցի շրջանում իր  տարածքային ջրեր ներխուժելու մեջ: Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը շաբաթ… Կարդալ ավելին »

«Վարդագույն աստղ» ադամանդը վաճառվել է ռեկորդային 71 մլն դոլարով

«Վարդագույն աստղ» հազվագյուտ ադամանդը դարձել է աճուրդով երբևէ վաճառված ամենաթանկարժեք քարը: «Վարդագույն աստղ» ադամանդը վաճառվել է ռեկորդային 71 մլն դոլարով: Ռեկորդային է ոչ միայն ադամանդի գինը, այլև չափը: «Վարդագույն աստղը» պատմությանը հայտնի ամենամեծ հղկված վարդագույն քարն է, որը երբևէ վաճառվել են աճուրդում: Հարավաֆրիկյան Հանրապետությունում 1999-ին գտնված քարի նախնական արժեքը կազմել է 56 մլն դոլար: Չմշակված… Կարդալ ավելին »

Մոտ ժամանակներում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում նախատեսված չէ. Զախարովա

Մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայում պատրաստվում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման երկու երկրների նախագահների հանդիպման համար պայմաններ նախապատրաստելու համար: «Ես հիմա տեղեկություն չունեմ, որ մոտ ժամանակներում Մոսկվայում ծրագրված… Կարդալ ավելին »

Տարոն Մարգարյանը կրկին կլինի ՀՀԿ կողմից Երևանի քաղաքապետի թեկնածուն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Երեւանի ավագանու ընտրությունների առաջադրումների 7-րդ օրն է, բայց ԿԸՀ-ն դեռ որեւէ դիմում չի ստացել: Կուսակցություններից ու դաշինքներից որեւէ մեկը այդ ընտրություններին մասնակցելու անգամ հայտարարություն դեռ չի արել: Երեկ փորձեցինք Հանրապետական կուսակցությունից ճշտել, թե ավագանու իրենց ցուցակն իսկապե՞ս նորից գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է գլխավորելու, այսինքն քաղաքապետի թեկնածուն նորի՞ց նա… Կարդալ ավելին »

Խաչատուր Սուքիասյանը քաղաքապե՞տ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը կմասնակցի նաև Երևանի ավագանու ընտրություններին: Այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են, թե ով է լինելու քաղաքապետի՝ ԲՀԿ-ի թեկնածուն: Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե քաղաքապետի թեկնածուն լինելու է Արման Վարդանյանը: Սակայն հիմա հստակ է, որ նրա թեկնածությունը չի հաստատվել: Հիմա քննարկումներ են… Կարդալ ավելին »