Ամենօրյա արխիվներ: 01.04.2017

Գալուստ Սահակյանը կքվեարկի Պ. Յավրովի անվան դպրոցում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությանը կքվեարկի Պ. Յավրովի անվան դպրոցում՝ ժամը 11:00-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն​​ից։       © shamshyan.com

Քվեարկությունն սկսվելու է վաղն առավոտյան ժամը՝ 8-ին

Այսօր լռության օր է: Արգելվում է խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերին քարոզչություն իրականացնել: Վաղը՝ ապրիլի 2-ին, խորհրդարանական ընտրություններին քվերակվելու են 5 կուսակցություններ («Հանրապետական» կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական կուսակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն») և կուսակցությունների 4 դաշինք («Ծառուկյան» դաշինք, Կոնգրես-ՀԺԿ, «ԵԼՔ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»): Քվեարկությունը Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում սկսվելու է ապրիլի 2-ին առավոտյան ժամը 8-ին:… Կարդալ ավելին »

Բրիտանիան նոր «Գուանտանամո» է ստեղծում

Բրիտանիայի կառավարությունը մտադիր է Գուանտանամոյի ծոցում գտնվող ԱՄՆ-ի ռազմական բանտի օրինակով նոր կալանավայր ստեղծել: Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, քաղաքական մի խումբ ակտիվիստներ, ազդարարելով այդ մասին հայտարարել են, որ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է իր բանտերից մեկում «Գուանտնամո»-ի բանտի օրինակով հատուկ բաժին հատկացնել ահաբեկիչներին: «Գարդիան»-ը գրել է, որ Դորհամում գտնվող «Ֆրանքլանդ»-ի բանտը հատկացվել է ահաբեկչական գործունեության… Կարդալ ավելին »

Գերմանիան կիբեր բանակ է ստեղծում

Գերմանիայի բանակը շաբաթ օրը կիբեր հրամանատարություն է ստեղծելու, որն իրական բանակի նման ծովային ու օդային ուժ ունի և վահանի դեր է կատարելու այդ երկրի բանակի ռազմական ու տեղեկատվական տեխնոլոգիայի համակարգերի համար: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Գերմանիան մտահոգ է այն փաստից, որ ապագա պատերազմները կարող են սկսվել այդ երկրի ենթակառույցների և կարևոր ցանցերի դեմ… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 01.04.2017թ. դրությամբ

Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: Այսպես. քվեարկության նախորդ օրը ՀՀ… Կարդալ ավելին »

Վրաերթ Երևանի Ռուբինյանց փողոցում

Մարտի 31-ին, ժամը 19.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1933 թ. ծնված Խաչիկ Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Ոստիկանությունը բացահայտել է Երևանի Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում կատարված միջադեպը. կա մեկ ձերբակալված

Մարտի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները: Ապրիլի 1-ին, ժամը 1-ին, 1992 թ. ծնված Հայկ Ս.-ն… Կարդալ ավելին »

Թուրքիան ամբողջ աշխարհում լրտեսություն է իրականացնում

Ավստրիայի խորհրդարանի մի պատգամավոր մի շարք փաստաթղթեր հրապարակելով, Թուրքիային մեղադրել է աշխարհում իր դեսպանատների միջոցով այդ երկրի կառավարության ընդդիմադիրներին հետախուզելու մեջ: «Եվրոնյուզ» լրատվական հեռուստակայանի շաբաթ օրվա հաղորդմաբ, Ավստրիայի խորհրդարանում Կանաչ կուսակցության պատգամավոր Փիթեր Փիլզի հրապարակած փաստաթղթերը վկայում են, որ աշխարհի չորս մայրացամաքներում, այդ թվում Եվրոպայում գործող Թուրքիայի դեսպանատներն այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ընդդիմադիրների… Կարդալ ավելին »

Հայաստանում այսօր լռության օր է

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախորդ օրը՝ շաբաթ ապրիլի 1-ը,  նախընտրական քարոզարշավի լռության օր է հայտարարված: Այս օրվա ընթացքում արգելվում է որևէ տեսակի նախընտրական քարոզարշավ: Լռության օրը քարոզարշավի ընդհատում է, որը գործադրվում է աշխարհի շատ երկրներում և դրա նպատակն է քվեարկողներին առիթ տալ ճնշումներից հեռու կատարել իրենց վերջնական ընտրությունը: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ներքին… Կարդալ ավելին »