Փաքային.«Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրան-Ռուսաստան համադրված քայլերը դրական արդյունք են ունենալու»

By | 26.04.2017
Загрузка...

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը բացառել է Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը: Նա համոզված է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Մոսկվա-Թեհրան համադրված քայլերը մեծ հավանականությամբ դրական արդյունքների կհանգեցնեն»:

Թասնիմ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշելով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Երևանում ու Բաքվում է, Մոհսեն Փաքայինն ընդգծել է.«Իրողությունն այն է, որ առանց Հայաստանի ու Ադրբեջանի կամքի, հնարավոր չէ կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը և միջնորդ երկրներն  ու կառույցները ջանքեր են գործադրում Բաքվի ու Երևանի ղեկավարների մոտ քաղաքական կամք ձևավորելու համար»:

Նա հավելել է.«Ես անձամբ ոչ մի հույս չունեմ Մինսկի խմբից և կարծում եմ, որ Ղարաբաղյան հարցի համար հնարավոր է  Ռուսաստանի ու Իրանի միջնորդությամբ հարմար լուծում գտնել»:

«Իրանի և Ռուսաստանի առավելությունն այն է, որ երկու երկրներն էլ Ադրբեջանի ու Հայաստանի հետ հարաբերություն ունեն և ձգտում են հակամարտության կարգավորմանը և նման հարցերում էլ մեծ փորձ ունեն»,ասել է Փաքայինը:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...