Փայլանը հետաքրքրվել է Թուրքիայի արտգործնախարարության արխիվում Ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի ճակատագրով

By | 06.04.2017
Загрузка...

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված գրավոր հարցմամբ հետաքրքրվել է արտգործնախարարության արխիվների ճակատագրով:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը` հղում կատարելով Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքին Փայլանը մասնավորապես ցանկացել է իմանալ, թե ինչ փուլում են ԱԳՆ-ի արխիվների թվայնացման աշխատանքները և արդյոք դրանց մի մասը վնասվել կամ ոչնչացվել են:

Հայ պատգամավորը նաև փորձել է պարզել, թե կան արդյոք այդ արխիվներում Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանն ընդգրկող (մինչև 1919թ.) փաստաթղթեր, որոնք տեղ չեն գտել կառավարության օսմանյան արխիվում:

Նրա խոսքով` չնայած նշվում է, որ այդ արխիվը սկսվում է 1919թ.-ից, որոշ պաշտոնյաներ հայտնում են, որ արխիվում կան նաև փաստաթղթեր, որոնք վերաբերում են մինչ 1919թ. -ին:

Փայլանը հիշեցրել է, որ ԱԳՆ-ի կողմից նախկինում արված հայտարարության համաձայն՝ մինչև 2015թ. պետք է  թվայնացվեր նախարարությանը պատկանող շուրջ 25 մլն փաստաթուղթ: Սակայն մինչ օրս այդ աշխատանքները չեն ավարտվել:

«Եթե նույնիսկ մի կողմ թողնենք այն, որ արխիվը նշանակված ժամկետում չի բացվել, նաև տեղեկություններ են ստացվել, որ այդ արխիվի աշխատակիցների մի մասը հեռացվել է աշխատանքից՝ գյուլենական լինելու մեղադրանքով: Իսկ այդ ընթացքում արխիվային փաստաթղթերի մի մասը ոչնչացվել է: Բացի այդ, լուրեր են ստացվել, որ արխիվի հետ կապված աշխատանքները արդեն բավական ժամանակ դադարեցվել են, իսկ շենքը, որտեղ գտնվում են փաստաթղթերը, լցվել է ջրով, ինչի արդյունքում արխիվը մեծ վնասներ է կրել», -ասել է Փայլանը:

 

 

Armedia.am

«Իմ քայլը»դաշինքից ադրբեջանասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը քննարկում է դպրոցներում միասեռականության, սեռափոխության և այլ այլասերումների ու պղծությունների վերաբերյալ դասաժամերի ներմուծման անհրաժեշտության հարցը

17.02.2020

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

«Բա Սերժ Սարգսյանը թույլ կտար,որ Ալիևը մոռանա Սումգաիթն ու Բաքվի ջարդերը,Թալիշը ու ապրիլյանը».Վահան Բաբայան

15.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

Տեսաք չէ՞՝ վերջում Ալիևը ինչ ասեց, որ իբր 19-րդ դարի սկզբին Երևանի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել

16.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...