Տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

By | 26.04.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել են ԱՎԶՀ-ի 2016 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և նպատակային օգտագործման ուղղությամբ:

Հոգաբարձուների խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված հաշվետվությունները: Մեկ այլ հարցով հաստատվել է նաև հիմնադրամի 2017 թ. հաստիքացուցակը և գործադիր մարմնի վարչակառավարչական ապարատի ծախսերի նախահաշիվը:
Այնուհետև Յուրի Ջավադյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ԱՎԶՀ-ի 2017 թ. իրականացվելիք ծրագրերը: Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ նախատեսվում է ընթացիկ տարում ավարտին հասցնել Սևանա լճին հարակից 20 հեկտար, ինչպես նաև Երևանի Նուբարաշեն վարչական շրջանին հարակից 35 հեկտար տարածքների անտառապատման աշխատանքները:

Բացի այդ, անտառտնկումներ և ցանկապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Հրազդանի անտառտնտեսության 100 հա տարածքի վրա:
Նիստում քննարկվել են նաև անտառների պահպանությանը, վերականգնմանը և նոր անտառների ստեղծմանը վերաբերող այլ հարցեր:
Վարչապետը կարևորել է հանրապետությունում անտառների վերականգնման ուղղությամբ շարունակական և հետևողական աշխատանքների իրականացումը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով