Վարչապետն ընդունել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

By | 20.04.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ» աուդիտորական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էդվարդ Նասբաումի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը բարձր է գնահատել «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի հետ համագործակցությունը և շնորհավորել Հայաստանում գործունեություն ծավալելու 20-ամյակի կապակցությամբ:

Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է և բաց քննարկելու ընկերության յուրաքանչյուր առաջարկ: Վարչապետը կարևորել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի փոխգործակցությունը՝ մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման համատեքստում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նասբաումը նշել է, որ Հայաստանը «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի կարևորագույն գործընկերներից մեկն է, իսկ ընկերությունը 20 տարիների ընթացքում մեր երկրում հասել է լուրջ հաջողությունների, զբաղեցնում է աուդիտորական շուկայի 30 տոկոսը:

Պարոն Նասբաումն ընդգծել է, որ շարունակելու են ներդրումային ծրագրերը ՀՀ-ում և պատրաստակամություն հայտնել կառավարության, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ խթանել տնտեսության զարգացմանը:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով