Վարդան Այվազյանը գիշերով հաշվի է կանչել Ֆլեշի Բարսեղի փեսային. «ՉԻ»

By | 04.04.2017

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այս ընտրություններում սյուրպրիզներ գրանցվեցին ռեյտինգային թեկնածուների մասով: Փորձենք, հղում անելով մեր տեղեկություններին, ներկայացնել այն, ինչ մեզ հայտնի է:

«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Վարդան Այվազյանը, ձայների հաշվարկի ժամանակ տեսնելով, որ պարտվում է, գիշերով հաշվի է կանչել «Ծառուկյան» դաշինքի Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու Դավիթ Մանուկյանին՝ Անդրանիկ Մանուկյանի որդուն, եւ նույն ընտրատարածքի ՀՀԿ-ական թեկնածու Ֆլեշի Բարսեղի փեսա Սամվել Սանամյանին: Ի մասնավորի՝ Այվազյանն ասել է.

«Դուք փող եք բաժանել, ու սա ձեր իրական հաղթանակը չի»: Դավիթ Մանուկյանն ու Սանամյանն էլ հակադարձել են՝ դու էլ փող ունեիր ու կարող էիր բաժանել: Ի պատասխան՝ Վարդան Այվազյանն ասել է. «Ես էս իշխանություններին ու էս ժողովրդին չեմ հավատում ու չեմ վստահում, ինչի՞ բաժանեմ»: Այս տարածքում նա հայտնվել է 4-րդ հորիզոնականում, ինչով պայմանավորված, հնարավոր է ներկայացված չլինի ապագա ԱԺ-ում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

Սերժ Սարգսյանի ֆենոմենը

30.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով