Սպիտակ տան մամլո խոսնակ Շոն Սպայսերը ներողություն է խնդրել Ասադին Հիտլերի հետ համեմատելու համար

By | 12.04.2017

Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սպայսերը CNN-ի եթերում ներողություն է խնդրել Ադոլֆ Հիտլերի հետ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհաջող համեմատության համար։

«Անկեղծ ասած, ես սխալմամբ անտեղին և անզգա հղում եմ արել Հոլոքոստին, որի համար որևէ համեմատություն չկա: Դրա համար ես ներողություն եմ խնդրում: Դա սխալմունք է եղել», — հայտարարել է Սպայսերը:

Սպայսերը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ, հերթական անգամ Իդլիբում կատարված քիմիական հարձակման մեջ մեղադրելով սիրիական իշխանություններին և անձամբ նախագահ Բաշար Ասադին, հայտարարել էր, որ նույնիսկ Հիտլերը չի իջել այնպիսի ցածր մակարդակի, ինչպիսին քիմիական զենքի օգտագործումն է։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների խմբակցության ղեկավար Նենսի Փելոսին Սպայսերի այս հայտարարության պատճառովարդեն պահանջել է նրա հրաժարականը։

armedia.am/

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով