«Սնխչի Հարութի» որդին փորել է Զինհոսպիտալի պետի տակը. «Ժողովուրդ»

By | 12.04.2017
Загрузка...

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է իր պաշտոնից: Իսկ պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններն են եղել:

Բանն այն է, որ Արամ Ասատուրյանից պահանջվել է ՀՀԿ-ական թեկնածու Հարություն Կարապողոսյանի՝ Սնխչի Հարութի համար կոնկրետ թվով ձայն ապահովել, ինչը հոսպիտալի պետին չի հաջողվել և պաշտոնանկության պատճառ է դարձել: Ընդ որում, հոսպիտալի պետին պաշտոնանկ անելու հարցում ակտիվ դերակատություն ունի թեկնածուի որդին՝ Կարո Կարապողոսյանը, որը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թիկնազորի պետն է:

Վերջինս որոշել է հոր պարտության համար վրեժ լուծել ու վայելելով Վիգեն Սարգսյանի անվերապահ աջակցությունը՝ հասել է ուզածին:

Հավելենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի  հարցին ի պատասխան՝ ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունները, այլ ասաց, որ նման պաշտոնյաների մասին մամուլին մեկնաբանություններ չեն տրվում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...