Սիրիայում «սարին» տեսակի գազ է կիրառվել

By | 22.04.2017
Загрузка...

Ըստ «Euronews» գործակալության հաղորդման՝ ՄԱԿ -ի միջազգային անկախ հետաքննող հանձնաժողովի նախագահ Պաոլո Սերջիո Պինհեիրոն հայտարարել է.«Ապրիլի չորսին Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխունի շրջանի վրա հարձակման ընթացքում, սարինի գազ է կիրառվել»:

«Իդլիբում զոհերի մեծ մասի մահվան պատճառը եղել է քիմիական զենքերի կիրառումը».ավելացրել է Պաոլո Սերջիո Պինհեիրոն:

Նա նաև զգուշացրել է Սիրիայում բախումների հետևանքով զոհերի թվի բարձրացման կապակցությամբ:

Թեև Սիրիայի կառավարությունը 2014 թվականին ՄԱԿ-ի և քիմիական զենքերի արգելման կազմակերպությանն է հանձնել իր քիմիական զինանոցի զենքերը, սակայն ապրիլի 7-ին Խան Շեյխունի դեմ քիմիական հարձակման պատճառաբանությամբ, Վաշինգտոնը 59 հրթիռներ արձակեց Սիրիայի տարածքում գտնվող Ալ-Շաիրաթ ավիաբազայի կողմը:

Որոշ աղբյուրներ հաղորդել են, որ Խան շեյխունի դեմ հարձակման գործում մասնակցել են նաև ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և Արաբիայի հետախուզական կազմակերպությունները:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...