Սիրիայում Թուրքիայի նոր գործողությունը կարող է ստանալ «Եփրատի թուր» անվանումը. Սաբահ

By | 05.04.2017
Загрузка...

Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողության Սիրիայում, ինչպես նաև Իրաքի Սինջար շրջանում, որը կարող է ստանալ «Եփրատի թուր» անվանում: Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» թերթը, Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները սահմանին գտնվում են մարտական զգոնության վիճակում:

Հետախուզության տվյալների համաձայն՝ Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) մի քանի ճամբարներ է տեղակայել սիրիական Հասաքա և Աֆրին շրջաններում, ինչպես նաև իրաքյան Սինջարում: Բացի այդ, Աֆրինում ավելացել է «Ժողովրդավարական միություն» կուսակցության ակտիվությունը, որին Անկարան համարում է PKK-ի սիրիական ճյուղ:

Թերթը գրում է, որ «Եփրատի թուր» գործողության նպատակը լինելու է Թուրքիայի սահմանի մյուս կողմում ահաբեկիչների դեմ ուղղակի հարվածները: Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերն ու «Ազատ սիրիական բանակը» արդեն վաղուց պատրաստվում էին գործողության այդ փուլին և Աֆրինի շրջանում ներկայումս իրականացնում են ականանետերով հարձակումները:

Գործողության իրաքյան հատվածի վերաբերյալ մանրամասները դեռ չեն հաղորդվում: Միջսահմանային գործողություններին զուգընթաց Անկարան պատրաստվում է նաև Թուրքիայի ներսում PKK-ի դեմ խոշոր գործողության: Նշվում է, որ այն կսկսվի Թուրքիայի հարավարևելյան 12 սահմանամերձ շրջաններում: Դրա նպատակը լինելու է երկրի խոշոր քաղաքներում և բանկավայրերում PKK-ի անդամների ներկայության չեզոքացումը, Թուրքիայի տարածքում խորանալու կանխարգելումը:

 

 

 

Ankakh.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...