Սիրիայի Ռաքքայի դեմ ԱՄՆ-ի ավիահարվածների ընթացքում զոհվել են ավելի քան 200 սիրիացի խաղաղ քաղաքացիներ

By | 08.04.2017
Загрузка...

2017 թվականի մարտին Սիրիայի Ռաքքա քաղաքի դեմ սկսված ու դեռ շարունակվող ամերիկյան ռազմական ինքնաթիռների ավիահարվածներն առնվազն 207 խաղաղ քաղաքացիների զոհվելու պատճառ են դարձել:

Լիբանանյան «Ալ-Աըհդ» լրատվական կայքի հաղորդման համաձայն, Սիրիայում մարդու իրավունքների դիտորդ կոչվող խումբն ուրբաթ օրը հայտարարեց. «ԱՄՆ-ի գլխավորությամբ այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի ավիահարվածների ընթացքում Ռաքքա քաղաքում ու նրա մերձակայքում զոհված ավելի քան 204 խաղաղ քաղաքացիներից 32-ը երեխաներ, իսկ 34 կանայք են:

Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ ամերիկյան կեղծ կոալիցիայի ձեռքբերումը միայն այդ երկրի խաղաղ բնակչության կոտորածն ու ենթակառույցների ոչնչացումն է եղել:

Սիրիայում ճգնաժամը 2011 թվականին սկսվեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օրինական կառավարությանը կործանելու նպատակով այդ երկրի դեմ Արաբիայի, ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների, այդ թվում Թուրքիայի հովանավորած ահաբեկիչների լայնամասշտաբ հարձակմամբ:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...