Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումից հետո ԻԼԻՊ-ը հարձակում է իրականացրել Թադմորի դեմ

By | 07.04.2017
Загрузка...

Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստակայանը տեղեկացրել է «Ալ-Շաաիրաթ» ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումից հետո Սիրիայի կենտրոնում գտնվող Հոմսի Թադմոր քաղաքի դեմ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հարձակման մասին:

Հոմսի նահանգապետ Թալալ Ալբարազին, «Ալ-Մայադին» հեռուստակայանի հետ զրույցի ժամանակ անդրադառնալով  ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով «Ալ-Շաաիրաթ»-ի ավիաբազայի կրած վնասին, ասել է. «Հոմսի Թադմորի դեմ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հարձակումը սկսվելուց հետո Սիրիայի բանակի զորայինները «Հաղլ Շաաեր»-ի նավթային ավազանի մերձակայքում ու Թադմորի արևելքում բախվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբերի տարրերի հետ»:

Միևնույն ժամանակ Վաշինգտոնում ռազմական հարցերի փորձագետ Հեյսամ Հասունը «Ալ-Մայադին» հեռուստակայանի հետ զրույցում ընդգծելով, որ Սիրիայի Հոմսում գտնվող «Ալ-Շաաիրաթ»-ի ավիաբազայի դեմ հրթիռային հարձակմամբ սկսվել է Միջին Արևելքում ԱՄՆ-ի արկածախնդրությունն, ասել է. «Այս հարձակումները ոչ միայն գոհունակություն են պատճառել ահաբեկչության հովանավորը համարվող Արաբիային, Թուրքիային ու Իսրայելին, այլև բարձրացրել են Վաշինգտոնի ձեռքի խաղալիքը համարվող ահաբեկչական խմբերի հոգեվիճակը»:

Դա ի տես այն բանի, որ Սիրիայի արևմտյան Համա նահանգում «Ալ-Էզզահ»-ի բանակ կոչվող զինված խմբի հրամանատար Ջամիլ Սալեհը պաշտպանեց Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը և ծիծաղելի արտահայտություն կատարելով հայտարարել է, որ Սիրիայի կառավարության ռազմական կառույցների դեմ հարձակման շարունակվելը պաշտպանելու է այդ երկրի ժողովրդին:

 

Parstoday

«Իմ քայլը»դաշինքից ադրբեջանասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը քննարկում է դպրոցներում միասեռականության, սեռափոխության և այլ այլասերումների ու պղծությունների վերաբերյալ դասաժամերի ներմուծման անհրաժեշտության հարցը

17.02.2020

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

«Բա Սերժ Սարգսյանը թույլ կտար,որ Ալիևը մոռանա Սումգաիթն ու Բաքվի ջարդերը,Թալիշը ու ապրիլյանը».Վահան Բաբայան

15.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

Տեսաք չէ՞՝ վերջում Ալիևը ինչ ասեց, որ իբր 19-րդ դարի սկզբին Երևանի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել

16.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...