Սաադ Ալ-Հարիրի.«Իսրայելն է պատերազմի ձգտում և ոչ թե Հեզբոլլահը

By | 02.04.2017

Լիբանանի վարչապետն ասել է.«Սիոնիստական ռեժիմն է Լիբանանի դեմ պատերազմի ձգտում: Հեզբոլլահը երբեք ռազմատենչ չի եղել»:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի ցամաքային, ծովային ու օդային ոտնձգություններին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ասել է, որ Իսրայելը չի ցանկանում, որպեսզի արաբները խաղաղության մեջ լինեն:

Սիրիայի զարգացումների մասին Սաադ Հարիրին ասել է, որ այդ երկրում քաղաքական փոփոխություն այն ժամանակ տեղի կունենա, երբ բոլոր խմբավորումները սեղանի շուրջ նստեն և համաձայնության գան անցման շրջանում երկրի կառավարման գործեղանակի շուրջ:

«Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսվել է նաև Լիբանանի ներքին հարցերի, այդ թվում խորհրդարանական ընտրությունների նոր օրենքի վավերացման գործընթացի շուրջ: Սաադ Հարիրին անհավանական է համարել 2017 թ. մայիսի 30-ին, խորհրդարանական ընտրությունների անցկացումը, նշելով, որ ընտրական օրենսքը հավանաբար փոխվելու է :

Լիբանանի վարչապետը նշել է, որ նոր օրենքը հիմնված է լինելու մեծամասնական և համամասնական ձևաչափերի վրա և դա առաջընթաց է լինելու, իսկ ընտրությունների հետաձգվելը միայն տեխնիկական պատճառով կլինի:

 

Parstoday

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով