Ռուսաստանում փորձարկում են նոր Ս-500 ԶՀՀ հրթիռներ

By | 24.04.2017
Загрузка...

Ռուսական Ս-500 նոր սերնդի զենիթահրթիռային համակարգի նոր հրթիռների փորձարկումներ են իրականացվում զորավարժարաններում: Այս մասին «Ազգային պաշտպանություն» հանդեսի հետ հարցազրույցում հայտարարել է այս ԶՀՀ-ի մշակող ձեռնարկության՝ «Ալմազ-Անթեյ» Օդատիեզերական պաշտպանության կոնցեռնի գլխավոր կոնստրուկտոր Պավել Սոզինովը:

«Այսօրվա դրությամբ համակարգի հիմնական միջոցները զորավարժարաններում բավականին հաջող փորձարկումներ են անցնում, կատարվում են նոր հրթիռների արձակումներ»,- ասել է նա:

Ս-500-ը պատկանում է «երկիր-օդ» զենիթահրթիռային համակարգերի նոր սերնդին: Այն մեծ հեռահարության եւ մեծ բարձրություններում որսալու եզակի համալիր է՝ հակահրթիռային պաշտպանության մեծ պոտենցիալով եւ ունակ է բալիստիկ հրթիռներ որսալ: Հեռանկարային ԶՀՀ-ն կարող է խոցել ոչ միայն բալիստիկ հրթիռները, այլեւ աերոդինամիկ թիրախները (օդանավեր, ուղղաթիռներ, օդային այլ թիրախներ), ինչպես նաեւ թեւավոր հրթիռները:

Համակարգը խոցման 600 կմ-անոց շառավիղ ունի եւ ընդունակ կլինի հայտնաբերել ու միաժամանակ խոցել մինչեւ 10 գերձայնային բալիստիկ թիրախներ, որոնք թռչում են վայրկյանում մինչեւ 7 կմ արագությամբ, ինչպես նաեւ հնարավորություն ունի խոցելու հիպերձայնային հրթիռների մարտական հատվածները: Ս-500-ն իր բնութագրերով զգալիորեն գերազանցում է սպառազինությա մեջ առկա Ս-400 ԶՀՀ-երին եւ իր ամերիկյան մրցակից Patriot Advanced Capability 3-ին:

Ռուսաստանում փորձարկում են Ս-500 նոր ԶՀՀ հրթիռներ

Համակարգը խոցման 600 կմ-անոց շառավիղ ունի եւ ընդունակ կլինի հայտնաբերել ու միաժամանակ խոցել մինչեւ 10 գերձայնային բալիստիկ թիրախներ, որոնք թռչում են վայրկյանում մինչեւ 7 կմ արագությամբ…

Ռուսական Ս-500 նոր սերնդի զենիթահրթիռային համակարգի նոր հրթիռների փորձարկումներ են իրականացվում զորավարժարաններում: Այս մասին «Ազգային պաշտպանություն» հանդեսի հետ հարցազրույցում հայտարարել է այս ԶՀՀ-ի մշակող ձեռնարկության՝ «Ալմազ-Անթեյ» Օդատիեզերական պաշտպանության կոնցեռնի գլխավոր կոնստրուկտոր Պավել Սոզինովը:

«Այսօրվա դրությամբ համակարգի հիմնական միջոցները զորավարժարաններում բավականին հաջող փորձարկումներ են անցնում, կատարվում են նոր հրթիռների արձակումներ»,- ասել է նա:

Ս-500-ը պատկանում է «երկիր-օդ» զենիթահրթիռային համակարգերի նոր սերնդին: Այն մեծ հեռահարության եւ մեծ բարձրություններում որսալու եզակի համալիր է՝ հակահրթիռային պաշտպանության մեծ պոտենցիալով եւ ունակ է բալիստիկ հրթիռներ որսալ: Հեռանկարային ԶՀՀ-ն կարող է խոցել ոչ միայն բալիստիկ հրթիռները, այլեւ աերոդինամիկ թիրախները (օդանավեր, ուղղաթիռներ, օդային այլ թիրախներ), ինչպես նաեւ թեւավոր հրթիռները:

Համակարգը խոցման 600 կմ-անոց շառավիղ ունի եւ ընդունակ կլինի հայտնաբերել ու միաժամանակ խոցել մինչեւ 10 գերձայնային բալիստիկ թիրախներ, որոնք թռչում են վայրկյանում մինչեւ 7 կմ արագությամբ, ինչպես նաեւ հնարավորություն ունի խոցելու հիպերձայնային հրթիռների մարտական հատվածները: Ս-500-ն իր բնութագրերով զգալիորեն գերազանցում է սպառազինությա մեջ առկա Ս-400 ԶՀՀ-երին եւ իր ամերիկյան մրցակից Patriot Advanced Capability 3-ին:

 

 

 

News.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...