Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սառը պատերազմի ժամանակաշրջանից ավելի վատ է բնութագրել

By | 02.04.2017
Загрузка...

ՌԴ նախագահի խոսնակը ԱՄՆ-ի և իր երկրի հարաբերություններն ավելի վատ է բնութագրել, քան սառը պատերազմի ժամանակաշրջանում էր:

«Ռաշա Թուդեյ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն` շաբաթ օրը, «ABC News» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ՌԴ նախագահի խոսնակ՝ Դմիտրի Պեսկովն ասել է.«ԱՄՆ-ի լրատվամիջոցներում Ռուսաստանի դեմ քարոզչությունների մեծ ծավալը պատճառ է դարձել, որ ամերիկացիներն ամենուրեք ռուս հաքերներ որոնեն»:

Նշելով, որ ԱՄՆ-ում հակառուսական քարոզչությունների գլխավոր նպատակակետը հանրային կարծիքն է, Պեսկովը հերթական անգամ մերժել է 2016 թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ մեղադրանքը:

«Նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին չի գերադասում այդ երկրի մյուս նախագահներից: Խնդիրը նրանում է, որ Թրամփի գաղափարները մոտ են Ռուսաստանի հանրության կարծիքին».-ասել է ՌԴ նախագահի խոսնակը:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...