Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է արել Հյուսիսային Կորեայում հեռու մնալ չկշռադատված քայլից

By | 20.04.2017

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «ԱՄՆ-ն պիտի հեռու մնա Հյուսիսային Կորեայի պարագային չկշռադատված ցանկացած քայլից»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մարիա Զախարովան չորեքշաբթի օրն անդրադառնալով Փխենյանի դեմ Վաշինգտոնի հրահրիչ քայլերին ու քաղաքականությանը, տարածաշրջանում հավանական պատերազմի բռնկումը կանխելու համար ինքնազսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին:

ԱՄՆ-ն վերջին օրերին Կորեայի թերակղզու ափերն է գործուղել իր ռազմանավերը: Իսկ ԱՄՆ-ի սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով, ամերիկյան «Կառլ Վինսոն» ավիակիր նավը խարիսխ է նետելու Խաղաղ օվկիանոսի արևմուտքում՝ այդ թերակղզու մերձակայքում:

Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի թշնամական ու հրահրիչ քաղաքականությունների պատճառով, Կորեական թերակղզում իրավիճակը հայտնվել է լարվածության ամենաբարձր մակարդակում: Վաշինգտոնը պահանջում է Հյուսիսային Կորեայի ռազմական ու միջուկային փորձարկումների դադարեցում:

Փխենյանը բազմիցս հայտարարել է, որ քանիդեռ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները  շարունակեն Հյուսիսային Կորեայի դեմ իրենց սպառնալիքները, այդ երկիրն էլ կշարունակի իր ռազմական և կանխարգելիչ հարձակման կարողության ընդլայնումը:

 

Parstoday

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով