Ռուսաստանը և Սիրիան ՔԶԱԿ-ին կոչ են արել հետաքննություն անցկացնել Սիրիայում

By | 13.04.2017

Ռուսաստանը և Սիրիան Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) կոչ են արել Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխունի տարածքի քիմիկան հարձակման գործով հետաքննություն անցկացնել: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Սիրիայի կառավարությունը մի նամակ հղելով  ՄԱԿ-ին և  Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, նրանցից պահանջել է փորձագետներ ուղարկել  հարձակման դեպքի վայր՝  Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Խան Շեյխուն տարածք և «Ալ Շայրաթ»-ի ավիաբազա,  անաչառ հետաքննություն անցկացնելու համար:

ՌԴ ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովն ասել է.«Մոսկվան կաջակցի Սիրիայի  քիմիական հարձակման գործով հետաքննությանը, իսկ  Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը բավարար լիազորություններ ունի նման հետաքննություն անցկացնելու համար:

Նշենք, որ Սիրիայի Իդլիբ  նահանգի Խան Շեյխուն տարածքում ապրիլի 4-ին տեղի ունեցած  կասկածելի քիմիական հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ ,մոտ 400-ը  վիրավորվել են:

 

 

Parstoday

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով