Ռուսաստանը վարժեցնում է տաջիկ զորայիններին

By | 08.04.2017
Загрузка...

Տաջիկստանում գտնվող Ռուսաստանի 201-րդ բազայի գեներալները վարժություններ են կազմակերպել Տաջիկստանի զինված ուժերի անդամ 600 սպաների ու զինվորների համար:

Ռուսաստանի ռազմական կենտրոնական տարածքի խոսնակ Նիկոլայ Բիրկալիևն այդ կապակցությամբ ասել է. «Տաջիկ սպաներին ու զինվորներին վարժությունները փոխանցվում են երկու երկրի միջև գոյություն ունեցող համաձայնագրի շրջանակներում»:

Վարժությունները կազմակերպվելու են Տաջիկստանի «Լահուր» և «Սոմբոլե» բազաներում:

Ռուսաստանն ու Տաջիկստանը անցած մարտի 27-ից 30-ի կտրվածքում լայնամասշտաբ զորավարժություն կազմակերպեցին, որին մասնակցեցին Տաջիկստանի ազգային բանակի 50 հազար սպաներ ու շարքային զինվորներ և Ռուսաստանի 2000 զորայիններ:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...