Ռուսաստանը հակազդեց Բրիտանիայի ԱԳ նախարարի մոսկովյան այցի չեղարկմանը

By | 09.04.2017

Ռուսաստանի կառավարությունն անտրամաբանական համարեց իր մոսկովյան այցը չեղարկելու համար Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնի պատճառաբանությունը:

Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, ի հետևումն Ջանսոնի Մոսկվա կատարելիք ուղևորության բեկանման, Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անտրամաբանական համարելով այցի չեղարկման համար ներկայացված պատճառն, ասաց. «Վերջին տարիների ընթացքում արևմտյան երկրների արտաքին քաղաքականությունը խիստ անկայունության է մատնվել»:

«Ռուսաստանը շարունակ ընդգծել է միջազգային օրենքների ու սկզբունքների համաձայն այլ երկրների հետ կայուն հարաբերությունների նշանակությունը»,-ընդգծեց Զախարովան:

Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնը շաբաթ օրը հայտարարելով Մոսկվա կատարելիք իր ուղևորությունը բեկանվելու մասին, դրա պատճառը Սիրիայի վերջին զարգացումների հետ կապված ԱՄՆ-ի ու այլ երկրների պատասխանատուների հետ խորհրդակցությունը համարեց:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Ջանսոնի երկօրյա պաշտոնական ուղևորությունը տեղի պիտի ունենար երկուշաբթի և երեքշաբթի ապրիլի 10-ին և 11-ին:

Լոնդոն-Մոսկվա հարաբերությունները և Սիրիայի ու Ուկրաինայի ճգնաժամերը պիտի քննարկվեին այդ այցի շրջանակներում:

 

Parstoday

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով