Ռոբերտ Քոչարյանը վերջնականապես հույսը կտրել է. «Ժամանակ»

By | 19.04.2017
Загрузка...

«Ժամանակ»  թերթը գրում է. «Թեև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին հետընտրական ակտիվ հանդիպումների մեջ է, միևնույն ժամանակ, ինչպես երևում է, նա վերջնականապես հույսը կտրել է քաղաքականություն վերադառնալու բոլոր փորձերից հետո:

ԱԺ ընտրություններում նրա հավատարիմ մարդիկ ՕՐՕ դաշինքի հետ խայտառակ պարտություն կրեցին։ Նա մի քանի յուրային ունի «Ծառուկյան» դաշինքում, սակայն այդ մարդիկ փոքրամասնություն են և չեն ազդում Ծառուկյանի որոշումների վրա։

Կորուստների շարքին է դասվում նաև Քոչարյանի գրասենյակի ֆինանսավորմամբ 2014-ից հաջողությամբ գործող լրատվամիջոցներից մեկը՝ Yerevan Today-ը, որը կամ ամբողջությամբ կփակվի կամ կշարունակի ձևական գոյատևել»,- գրում է թերթը:

 

Առավել մանրամասը՝  թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...