ՌԴ-ում հանրահավաքի մասնակիցները պահանջում են, որ Պուտինն «այլևս չառաջադրվել»

By | 29.04.2017

Այսօր Ռուսաստանի տասնյակ քաղաքներում տեղի են ունենում ցույցեր՝ հաջորդ տարվա նախագահական ընտրություններին չառաջադրվելու մասին Վլադիմիր Պուտինին հասցեագրված պահանջով:

Ցույցերն անցնում են «Մենք նրանից հոգնել ենք» և «Բավական է» կարգախոսներով: Տասնյակ մարդիկ այս պաստառներով հավաքվել են Մոսկվայում նախագահի վարչակազմի շենքի, ինչպես նաև տարբեր քաղաքների տեղական խորհուրդների և գործադիր իշխանության գրասենյակների մոտ: Մոսկվայի կենտրոնում նախագահի վարչակազմի շենքը պաշտպանում են հատուկ նշանակության ոստիկանության հարյուրավոր ծառայողներ:

Բողոքի ակցիաները կազմակերպել է Վլադիմիր Պուտինի սուր քննադատ և ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած «Բաց Ռուսաստան» շարժումը: Ռուսաստանի իշխանությունն այդ ակցիաները որակել է ապօրինի և զգուշացրել, որ իրավապահները կդիմեն համապատասխան միջոցների: Կեմերովոյում արդեն ձերբակալվել է մոտ 20 մարդ:

 

 

Ազատություն ռ/կ

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով