Պաղեստինցիները դեմ են Իսրայելի ռեժիմի հետ բանակցությունների վերսկսմանը

By | 02.04.2017

Պաղեստինի դիմադրության խմբերն ինքնավար վարչակազմին նախազգուշացրել են Սիոնիստական ռեժիմի ավանաշինությունների շարունակմանը զուգահեռ, ռեժիմի հետ հաշտության բանակցություններին վերադառնալու հետևանքների կապակցությամբ:

Ապրիլի 2-ին  «Ռուսիա Ալ-Յոմ»-ը հաղորդել է, որ ՀԱՄԱՍ-ը ավանաշինությունը համարում է պաղեստինցիների տարածքները բռնագրավելու և պաղեստինցիներին արտագաղթ հարկադրելու Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականության շարունակումը:

Պաղեստինի իսլամական Դիմադրության շարժումը նաև Սիոնիստական ռեժիմին մեղադրել է ավանաշինությունը դատապարտող միջազգային բանաձևերն անտեսելու մեջ:

Պաղեստինի «Ժողովուրդ» կուսակցության քաղբյուրոյի անդամ Վալիդ Ալ-Ավազն ասել է.«Բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ օկուպանտ ուժերն առաջնորդվում են ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով ՝ չարաշահելով արաբական աշխարհի ցավալի իրավիճակը , պառակտումներն ու բախումները, նաև պաղեստինցիների միջև առաջացած անջրպետը:

Սիոնիստական ռեժիմի անվտանգության կաբինետը ձայների մեծամասնությամբ ընդունել է Հորդանան գետի արևմտյան ափին նոր քաղաքավանի կառուցման նախաիծը: Սիոնիստական ռեժիմի այդ քայլին հակադարձել են պաղեստինցիները , նաև միջազգային հանրությունը:

 

Parstoday

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով