ՈւԵՖԱ-ի նախագահը Հայաստանում է

By | 12.04.2017
Загрузка...

Այսօր՝ ապրիլի 12-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

Օդանավակայանում ՈՒԵՖԱ-ի նախագահին դիմավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Օդանավակայանից նախագահներն ուղևորվեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:

ՈՒԵՖԱ-ի նախագահը նաև հնարավորություն ունեցավ ծանոթանալու Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի պատմությանը և մշակութային ժառանգությանը: Այնուհետև ՀՖՖ և ՈՒԵՖԱ-ի նախագահներն ուղևորվեցին Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա,որտեղ իրականացրեցին Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը:

Չեֆերինը լինելու է նաև Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

 

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...