Ով է նախագահի նոր թեկնածուն. «Ժողովուրդ»

By | 27.04.2017
Загрузка...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ապրիլի 21-ին տեղի էր ունեցել դատավորների միության ընդհանուր ժողովը, սակայն նախագահի ընտրությունները չէին կայացել. երկու թեկնածուներից ոչ մեկը` ո՛չ միության գործող նախագահ Հրաչիկ Սարգսյանը, ո՛չ վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը, անհրաժեշտ թվով ձայն չէին հավաքել, ու նշանակվել են նոր ընտրություններ:

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՀՀ վճռաբեկ դատարանի դատարանի նախագահ Արման Մկրտումյանը միանձնյա որոշում է կայացրել նշանակել դատավորների նախագահի ժողով, միության նախագահի պաշտոնի համար ներկայացրել է նոր թեկնածուի` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ, իր հավատարիմ Երվանդ Խունդկարյանին, որի օգտին էլ հիմա լոբբինգ է անում: Այս փաստը դուր չի եկել միության անդամներին, ու հիմա ներքին լարվածություն է առաջացել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...