Ով է հովանավորում Զարուհի Փոստանջյանի կուսակցությանը.«Փաստ»

By | 19.04.2017
Загрузка...

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների վկայությամբ` Զարուհի Փոստանջյանի և նրա նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր, «Ռուցոգ ինվեստ» շինարարական հոլդինգի սեփականատեր Ռուբեն Ցոլակի Գրիգորյանն է: Նրան է պատկանում անհամար թվով անշարժ գույք Մոսկվայում` բնակելի շենքեր, հյուրանոցներ, հսկայական տարածքներով ավտոկայանատեղիներ եւ այլն:

Նրա սեփականությունն են «Օլիմպիկ պլազան», «Նիկոլսկայա պլազան», «Երոպկինսկի–16»–ը եւ այլ առեւտրային օբյեկտներ: Ըստ «Forbes»–ի՝ Գրիգորյանի միայն «Նիկոլսկայա պլազա» առեւտրի կենտրոնը գնահատվում է մինչեւ 250 միլիոն դոլար:

Ռուբեն Ցոլակովիչը հայտնի է նաեւ իր հայկական ինտերակտիվ թանգարանով, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած «Ազգերի մշակույթի թանգարանով», որը բացվեց Ցեղասպանության 100–ամյա տարելիցի առիթով: Սակայն հայ եկեղեցու հետ նա խնդիր ունեցավ… եւ թանգարանը փակվեց:

Ռուբեն Գրիգորյանը մշտապես խնդիրներ ունի բնապահպանական եւ ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունների հետ: Իսկ ճարտարապետական ազգային արժեքներին հետեւող «Արխնադզոր» ՀԿ–ն մշտապես բողոքի ակցիաներ է կազմակերպում նրա դեմ՝ համարելով, որ «Ռուցոգը» ոչնչացնում է ազգային արժեքները:

Դեռեւս անցյալ տարվանից, «Փաստի» տվյալներով, Զարուհի Փոստանջյանը համագործակցում է Գրիգորյանի հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...