Ո՞վ կփոխարինի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին

By | 12.04.2017
Загрузка...

«Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ 93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում։ Հայաստանի համար խիստ կարևոր այդ երկրում դեսպան կնշանակվի ՀՀԿ ցուցակի 4-րդ համարը՝ Արա Բաբլոյանը, ում անունը շրջանառվում էր առողջապահության նոր նախարարի պաշտոնի համար։

Image result for արա բաբլոյան

Որոշում է կայացվել, որ մասնագիտությամբ վիրաբույժ-ուրոլոգ 70-ամյա Բաբլոյանը պետք է զբաղվի դիվանագիտական աշխատանքով:

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ ցուցակի առաջին 5 համարները պատգամավորական մանդատ չեն վերցնելու: Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը մնալու են գործադիրում: Տարոն Մարգարյանն էլ ցանկանում է ընտրվել քաղաքապետի պաշտոնում:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...