ՅՈՒՆԻՍԵՖ-ը պահանջել է ազատ արձակել ռոհինգիացի կալանավորված երեխաներին

By | 10.04.2017
Загрузка...

ՄԱԿ-ի Մանուկների հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵֆ-ը Մյանմայի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել այդ երկրի բանակի ռազմական գործողությունների ընթացքում կալանավորված ռոհինգիացի երեխաներին:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսայթը Մյանմա կատարած կարճատև այցի ընթացքում ասել է. «Մյանմայի ավագ խորհրդական ու ԱԳ նախարար Անգ Սան Սուչիին է տրամադրել «Բութիդաունգ» կոչվող բանտում պահվող 12 ռոհինգիացի երեխաների մասին տվյալները»:

Ռաքհայ անհանդարտ նահանգի հյուսիսում ռոհինգիայի մուսուլանների դեմ Մյանմայի բանակի վերջին գործողության ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 600 մարդ:

Մեծ թվով ռոհինգիայի մուսուլմանների բնակավայրը համարվող Մյանմայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաքհայ նահանգը 2012 թվականից ի վեր բուդդիստ ծայրահեղականների բռնարարքների ականատես է:

Այդ բռնարարքների ընթացքում սպանվել են հարյուրավոր մուսուլմաններ և տասնյակ հազարավորներ պարտավորվել են լքել իրենց տները և ծանր պայմաններում տեղակայվել Մյանմայում կամ Թաիլանդում, Մալայզիայում, Ինդոնեզիայում ու Բանգլադեշում գտնվող գաղթակայաններում:

ՄԱԿ-ի հայտարարության համաձայն` ռոհինգիայի մուսուլմաններն աշխարհում ամենաբռնահարված փոքրամասնությունն են համարվում, որոնք ամենաշատ բռնություններ ու բռնարարքների ականատես են եղել:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...