ՅՈՒՆԻՍԵՖ.«Եմենում պատերազմը վերածվել է հումանիտար աղետի»

By | 22.04.2017
Загрузка...

Եմենում Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծել է.«Եմենում ընթացող պատերազմը և երեխաների ու զոհվածների ընտանիքների վրա դրա ազդեցությունները հումանիտար աղետ են ստեղծել այդ երկրում: 6 միլիոն 800 հազար մարդ հայտնվել է սովի վտանգի առաջ»․նշել է նա:

Ինչպես հաղորդում է ՍԱԲԱ լրատվական գործակալությունը՝ Եմենում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մերիթքսել Ռելանյոն հայտարարել է.«Աշխարհի երկրները  չեն տեսնում Եմենի միլիոնավոր քաղաքացիների տառապանքները, մինչդեռ այդ երկրում  աննկարագրելի աղետ է տիրում»:

Ռելանյոն ասել է.«Եմենում շատ երեխաներ մահանում են հիվանդությունների, թերսնման ու ռումբերի հետևանքով: Այդ երկրում երկու միլիոն 200 հազար երեխա տառապում է թերսնման պատճառով: Ահավոր վիճակ է տիրում այդ երկրում», նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...