Մոտ ժամանակներում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում նախատեսված չէ. Զախարովա

By | 05.04.2017
Загрузка...

Մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայում պատրաստվում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման երկու երկրների նախագահների հանդիպման համար պայմաններ նախապատրաստելու համար:

«Ես հիմա տեղեկություն չունեմ, որ մոտ ժամանակներում Մոսկվայում ծրագրված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպում: Եթե նման տեղեկություն լինի, ես անպայման կկիսվեմ դրանով ձեզ հետ: Կրկնում եմ, որ պատրաստ եմ ստուգել դա, և տեղեկություն լինելու դեպքում, կպատմեմ ձեզ», — հայտարարել է Զախարովան:

armedia.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...