Մենք հերքում ենք տվել. Լիլիթ Հովակիմյանի պարզաբանումը

By | 08.04.2017
Загрузка...

Լոս Անջելեսի www.usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանը հայց է ներկայացրել ընդդեմ 4news.am լրատվական կայքի դոմեյնի սեփականատեր Լիլիթ Հովակիմյանի: Գայանե Մանուկյանը Լիլիթ Հովակիմյանին մեղադրում է զրպարտության մեջ: Հիշեցնենք, որ 4news.am լրատվական կայքը գրել էր, որ Գայանե Մանուկյանը հարցազրույց է տվել haqqin.az կայքին: Պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում դատական գործընթացը, NEWSPRESS.am-ը զրուցեց Լիլիթ Հովակիմյանի հետ:

-Տիկի′ն Հովակիմյան, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Ավետիսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Գայանե Մանուկյանի հայցի՝ ընդդեմ Ձեզ: Ի՞նչ փուլում է գտնվում նշված գործը:

-Նշված գործով կայացել է ընդամենը մեկ նախնական դատական նիստ: Հայցվոր կողմը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ որպես 3-րդ պատասխանող ներգրավել նաև ոմն Արթուր Հայրապետյանի: Նշված միջնորդությունը դատարանը հետաձգել է, որից հետո հետաձգվել է դատական քննությունը և նշանակվել մեկ այլ օր՝ 2017թ. ապրիլի 26-ին: Գործը գտնվում է նախնական դատական փուլում և դեռևս չի ավարտվել: Սպասում ենք մինչև դատարանը վերջնական ակտ կայացնի:

Տեղեկատվության կարգով հայտնեմ, որ լրատվական հետաքննության արդյունքում ճշտվել է այն հանգամանքը, որ Գայանե Մանուկյանը հարցազրույց չի տվել haqqin.az-ին, և մենք հերքում ենք տվել:

Կարծում եմ՝ լրատվական միջոցների միջամտությունը նշված քաղաքացիական գործի քննությանը ժամանակավրեպ է: Նպատակահարմար է սպասել մինչև դատարանի կողմից համապատասխան ակտ կկայացվի:

 

 

NewsPress.am

«Իմ քայլը»դաշինքից ադրբեջանասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը քննարկում է դպրոցներում միասեռականության, սեռափոխության և այլ այլասերումների ու պղծությունների վերաբերյալ դասաժամերի ներմուծման անհրաժեշտության հարցը

17.02.2020

«Բա Սերժ Սարգսյանը թույլ կտար,որ Ալիևը մոռանա Սումգաիթն ու Բաքվի ջարդերը,Թալիշը ու ապրիլյանը».Վահան Բաբայան

15.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

Տեսաք չէ՞՝ վերջում Ալիևը ինչ ասեց, որ իբր 19-րդ դարի սկզբին Երևանի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել

16.02.2020

«Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ոսկե մեդալով էր ավարտել դպրոցը».Արմեն Աշոտյան

15.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...