Մարտուն Գրիգորյանիը փոխնախարար՞. «ՀԺ»

By | 12.04.2017
Загрузка...

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թիվ 11 ընտրատարածքում՝ Շիրակի մարզում, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված և ԱԺ չանցած Մարտուն Գրիգորյանին Սերժ Սարգսյանը պաշտոն է տալիս: Այս մասին armtimes.com-ին տեղեկացնում են ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր լավատեղյակ աղբյուրները:

Ամենայն հավանականությամբ, Գրիգորյանը առաջիկայում ձևավորվելիք կառավարությունում կզբաղեցնի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնը: Ի դեպ, հիշեցնենք, որ մինչ նախընտրական քարոզարշավի մեկնարկը Գրիգորյանը Գյումրի էր հրավիրել տրանսպորտի նախարարին և քննարկել էին ոլորտի մի շարք խնդիրներ: Ավելացնենք նաև, որ Գրիգորյանի ընտանիքին է պատկանում «Տրանս Ակնթարթ» ուղևորափոխադրող ընկերությունը:

Սրան զուգահեռ՝ խոսվում է, որ ՀՀԿ-ում հաշվի են առնելու նաև այն հանգամանքը, որ Մարտուն Գրիգորյանը երկար տարիներ զբաղեցրել է Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը և չի բացառվում, որ նշանակվի գյուղատնտեսության փոխնախարար:

Այս տեղեկությունների իսկությունը փորձեցինք ճշտել Մարտուն Գրիգորյանի մամուլի խոսնակից: Armtimes.com-ի հետ զրույցում Գրիգորյանի խոսնակ Լիզա Գասպարյանը նշեց, որ այս պահին դեռ ոչ մի տեղեկություն չի կարող հաստատել և հերքել: Գասպարյանն ավելացրեց, որ Մարտուն Գրիգորյանն առաջիկայում հանդես է գալու հայտարարությամբ:

Անդրադառնալով 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրության արդյունքներին նշենք, որ Գրիգորյանը ստացել էր 10 հազար 700 քվե: Նա մարզում 5-րդ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն է:

Սույն ընտրատարածքում ամենաշատ ձայները հավաքել էր ՀՀԿ-ական Արման Սահակյանը՝ 14 510, 2-րդը ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Վարդևան Գրիգորյանն է՝ 14 312 ձայնով, այնուհետև նույն կուսակցության ցուցակով առաջադրված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ 12 452 ձայնով և ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ 11 796 ձայնով»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...