Մահապատժի կիրառումը կվերականգնվի Թուրքիայում. Էրդողան

By | 11.04.2017
Загрузка...

Թուրքիայի նախագահն ասել է, որ համաձայն է այդ երկրի դատական համակարգում մահապատժի դատավճռի վերականգնմանը և պառլամենտում հաստատվելու դեպքում գործադրման հրաման կտա:

Ապրիլի 10-ին Չուրում քաղաքի բնակչության հետ հանդիպմանը Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Թուրքիայի կառավարության պաշտոնյաները իրավասություն չունեն ներելու այդ երկրի ձախողած հեղաշրջման դերակատարներին և Թուրիքյի կառավարությունը պատրաստ է գնալ ցանկացած քայլի»:

Թուրքիայի կառավարությունը մեղադրվում է այդ երկրում տեղի ունեցած հեղաշրջումից հետո ընդդիմդիրներին, մասնավորապես քրդերին ճնշելու մեջ:

2004թ. ազգային սահմանադրության թիվ 5218 օրենքի համաձայն մահապատիժը հանվել էր Թուրքիայի դատական համակարգից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...