Ղրղզստանի հատուկ ծառայությունները հրապարակել են Պետերբուրգում ահաբեկչությունը կատարողի անունը

By | 04.04.2017

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հրապարակել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարողի անունը: «Ահաբեկչության հնարավոր կատարողը, նախնական տվյալներով, ծնունդով Օշից, իսկ այժմ Ռուսաստանի քաղաքացի Ակբարժոն Ջալիլովն Է՝ ծնված 1995 թվականին»,-նշել են կոմիտեում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Ռախաթ Սուլայմանովը, Ղրղզստանի հատուկ ծառայությունները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ: 


Մինչդեռ Մոսկվայում Ղրղզստանի դեսպանությունը հայտնել է, որ Ռուսաստանի իշխանություններն առայժմ չեն դիմել Բիշքեկին Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությանը ղրղզստանցու հնարավոր հանցակցության կապակցությամբ: 


Իր հերթին Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն խոստացել է առաջիկա ժամերին ԶԼՄ-ներին տեղեկատվություն տրամադրել Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած անձանց վերաբերյալ, ինչի մասին հայտարարել է  կոմիտեի փոխնախագահ Նուրգալի Բիլիսբեկովը:

lragir.am

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Դանիելին ստորացրած յուրաքանչյուր թասիբով գյումրեցի այսօրվանից կարող է ՎԵՏՕ-ի գրասենյակից վերցնել մեկ շիշ կոնյակ».Նարեկ Մալյան

29.06.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով