Ղասեմի. Հորդանանի թագավորը ահաբեկչության մեկնաբանման ժամանակ ռազմավարական ու հիմնական սխալ է թույլ տվել

By | 09.04.2017
Загрузка...

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակազդելով ամերիկյան մի օրաթերթի հետ հարցազրույցի ժամանակ Հորդանանի թագավորի կողմից ԻԻՀ-ին ուղղված մեղադրանքներին, այդ արտահայտությունները չկշռադատված ու անհիմն համարեց:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին շաբաթ գիշեր ասաց. «Թվում է, որ Հորդանանի թագավորն ահաբեկչությունը մեկնաբանելիս ռազմավարական ու հիմնական սխալ է թույլ տվել և նրա արտահայտություններում օգտագործված ակնարկները լավապես ապացուցում են տարածաշրջանի զարգացումների հանդեպ նրա տեսակետների մակերեսային ու անարժեք լինելը»:

«Գերադասելի է, որ Հորդանանի թագավորը աչքի անցկացնի ԻԼԻՊ-ին և արյունախում ու տգետ այլ խմբերին միացող հորդանանցի ահաբեկիչների թվի մասին պաշտոնական տվյալները և հետո տեսակետ հայտնի ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի առաջին գծում կանգնած և ողջ տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համար ջանք գործադրող Իրանի մասին»,-հավելեց Ղասեմին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հիշեցնելով Սիոնիստական անօրինական ռեժիմի ստեղծումից հետո իսլամ աշխարհի ու տարածաշրջանի երկրների համար առաջացած շարունակական խնդիրներն, ասաց. «Գործնականում ողջ տարածաշրջանի համար անապահովություն ստեղծած զավթիչ այդ ռեժիմի անվտանգության հովանավորումը և Իրանի ու ահաբեկչական խմբեր պարագլուխների միջև անհիմն ու ծիծաղելի զուգահեռ անցկացնելու փորձն այն էլ արաբական ու իսլամական մի երկրի թագավորի կողմից, ցավոք սրտի վկայում են տարածաշրջանի դիմագրաված ցավալի ու բարդ իրավիճակի մասին»:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...